Բաժիններ՝

Դիլիջանում 41-ամյա բնակիչը կտրել է շների ականջները՝ պատճառաբանելով, թե իրեն պատկանող միսը կերել ու հոշոտել են

Հունվարի 3-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչությունում և ոստիկանության Դիլիջանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Դիլիջանում մի քաղաքացի շների նկատմամբ անմարդկային վերաբերմունք է ցուցաբերել, հաղորդում է Shamshyan.com-ը:

Ստեղծվում են օպերատիվ խմբեր և սկսվում է այդ անձին հայտնաբերելու գործողությունների գործընթաց։

Ոստիկանները պարզել են, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի է և նշված արարքը կատարելու կասկածանքով ոստիկանության Դիլիջանի բաժին են հրավիրել Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Մ․Մ․-ին։
Վերջինս, փաստերի ճնշման տակ, խոստովանել է, որ դեկտեմբերի 31-ին Դիլիջանում՝ Մյասնիկյան փողոցում՝ մշակույթի տան հարակից տարածքում ինքն է դանակով կտրել 2 շան ականջներ։

Նա հայտնել է, որ այդ քայլին է դիմել, քանի որ շները իրեն պատկանող տավարի մսից մի մաս կերել են, իսկ մի մասն էլ՝ հոշոտել։

Պարզվել է, որ հանցագործության գործիք դանակն էլ նա պահել է տանը։

Նշված արաքը կատարելու համար Մ․ Մ․-ն ոստիկանների կողմից ձերբակալվել և ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս