Օտարերկրացի զինծառայողները և նրանց ընտանիքի անդամները ՌԴ քաղաքացիություն կստանան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել ԶՈւ-ում պայմանագրային ծառայության անցած օտարերկրացիներին ՌԴ քաղաքացիություն տրամադրելու մասին։ Փաստաթուղթը հրապարակվել է իրավական տեղակատվության պաշտոնական կայքում։

«ՌԴ քաղաքացիություն ստանալու համար դիմումով կարող են դիմել օտարերկրյա այն քաղաքացիները, որոնք ռազմական հատուկ գործողությունների անցկացման ժամանակահատվածում պայմանագիր են կնքել ՌԴ ԶՈւ-ում կամ զորամիավորումներում զինվորական ծառայության անցնելու վերաբերյալ»,- ասվում է հրամանագրում։

Ռուսական անձնագիր կկարողանան ստանալ նաև այն օտարերկրացիները, որոնք ռազմական հատուկ գործողությունների ժամանակ զինվորական ծառայության են անցել ԶՈւ-ում կամ զորացրվել այդ ժամանակահատվածում։

Նույն իրավունքն ունեն նաև օտարերկրյա քաղաքացիությամբ զինվորականների ընտանիքի անդամները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031