Բաժիններ՝

Հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում բուք

Արևմուտքից ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հունվարի 5-ի ցերեկը և հունվարի 5-ի լույս 6-ի գիշերը հանրապետության ողջ տարածքում սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Գեղարքունիքում, Արագածոտնի,Կոտայքի, Վայոց ձորի և Սյունիքի լեռնային գոտիներում ձյան տեսքով, առանձին հատվածներում սպասվում է բուք, մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց։

Երևան քաղաքում`

Հունվարի 5-ի և 9-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին սպասվում են տեղումներ և մառախուղ։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում`

Հունվարի 5-ի ցերեկը, 6-ի գիշերը, 10-ին շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ, տեղումները լեռնային գոտիներում կլինեն ձյան տեսքով, հովտային և նախալեռնային շրջաններում անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հունվարի 6-ի ցերեկը, 7-8-ին, 9-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վ, 5-6-ին, 8-ին սպասվում է քամու ուժգնացում 14-17 մ/վրկ, 9-ին 20-25մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն հունվարի 7-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով, 8-10-ի գիշերը աստիճանաբար նույնքան կբարձրանա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս