Օրինակ՝ այսօր ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել այն մասին, որ օգոստոսի 17-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Երիտասարդական փողոցի թիվ 14 շենքի բնակարաններից մեկի դուռը քամու հետևանքով փակվել է, ներսում մնացել է 9 ամսական երեխա. անհրաժեշտ է օգնություն:
«Մենք դարձել ենք վարորդների գերին, ամեն օր մեկը բերում՝ բանալիները թողնում է ու հայտարարում, որ էլ չի աշխատելու, չեմ հասցնում անունները հիշել: Եթե առաջ վարորդներն էին դիմում մեզ, որ աշխատանքի ընդունվեին, հիմա մենք ենք հայտարարություն տալիս, բայց ոչ մեկը չի ցանկանում նման պայմաններով աշխատել»:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի անվան հետ կապված օֆշորի գործով քննությունը դեռ ընթանում է, ամեն ինչ նորմալ է և հրապարակման ենթակա նորություներ չկան: 168.am-ի հարցմանն ի պատասխան` այսպիսի գրություն է տրամադրել ՀՀ ոստիկանության՝ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունը:
Էդիկ Թբիլիսսկին աթոռը կոտրել է իր վաղեմի թշնամու՝ Մացիկի գլխին։ Տուժել է նաև Ռոլանդը, երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց ծանր վիճակում։ Մերաբ Մզարլեուան, Զվիադը և Բեսո Կվինիխիձեն լուրջ վնասվածքներ չեն ստացել։
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի բնապահպանական հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը մեզ հետ զրույցում ուղեվարձի թանկացումը ժամանակավորապես կասեցնելու մասին քաղաքապետ Տարոն Մարգարյանի որոշումը դրական գնահատեց՝ հույս հայտնելով, որ քաղաքապետը խնդրի վերջնական լուծման մեջ օպտիմալ կգտնվի և 100 դրամը կմնա.
Տավուշի մարզի Արճիս համայնքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Ազատյանն իր փոքրիկ այգում կիվի է աճեցնում: Հայկական կիվի անունն էլ 61-ամյա արչճիսեցին դնելու է «Արմենիա»:
Օգոստոսի 17-ին, ժամը 12.34-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ադրբեջանական սահմանը չկողմնորոշվելու պատճառով հատած հայ զինվոր Հակոբ Ինջիղուլյանից տեղեկություններ ստանալու ակնկալիքով այսօր ԳԱԼԱ-ն կապ է հաստատել Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հետ: Ադրբեջանի ՊՆ մամուլի խոսնակ Էլդար Սաբիրօղլուն հարցերին պատասխանել է կցկտուր:
Ադրբեջանական գերությունից 2000թ. մայիսի 27-ին վերադարձած տղաներից մեկը անհայտ կորածների նկարները նայելիս ճանաչել է Գեղարքունիքի մարզի գյուղերից մեկի բնակիչ 34-ամյա բնակիչ Ա.Գ-ին, ով ծառայության ընթացքում դեռեւս 16 տարի առաջ գերի է ընկել: Նա ասել է, որ Ա.Գ.-ի հետ նույն բանտում են եղել:
«Հայք-Արարա» ՍՊԸ-ին պատկանող 30 հեկտար ծիրանենու այգուց 164 կգ. ծիրան գողանալու գործը մակագրվել է Արարատի և Վայոց Ձորի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Սարգսյանին:
Այս շաբաթ շուրջ 1000 կամավորներ, այդ թվում՝ քաղաքապետարանի ենթակայության կառույցների, վարչական շրջանների աշխատակազմերի, հասարակական և երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ, վետերաններ, երկրապահներ, զոհված և անհայտ կորած ազատամարտիկների հարազատներ են մասնակցել «Եռաբլուր» պանթեոնում կազմակերպված մաքրման աշխատանքներին:
Սարուխան գյուղում նույն գյուղի բնակիչ, 21-ամյա Համլետ Գափոյանը, վարելով Hummer մակնիշի 54 DV 444 համարանիշի ավտոմեքենան, հետընթաց շարժվելիս վրաերթի է ենթարկել Գ. Զաքոյանին: Արդեն ոստիկանությունում Գ. Զաքոյանի թոռը՝ 34-ամյա Խաչատուր Խաչատրյանը, հայտնել է, որ տեղի ունեցածը իրականում անզգույշ վրաերթ է:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 08.30-ին, մարվել՝ 08.58-ին: Այրվել է Գ. Ա.-ին պատկանող երկհարկանի շինության տանիքը` 200 քմ, փլուզվել է բաղդադե առաստաղից 50 քմ հատված, շինության 2-րդ հարկում` Ա. Մ.-ին պատկանող կահույքի արտադրամասում (150 քմ), այրվել է շինանյութ, ջերմահարվել` գործիքներ:
Վահրամ Ավետիսյանը, վարելով Mercedes մակնիշի 22 ՍՕ 707 համարանիշի ավտոմեքենան, Արցախի փողոցում նշված ավտոմեքենայով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել մայթեզրին տեղադրված աղբարկղերին, շրջել աղբարկղերը, որից հետո՝ բախվել պատին:
Օգոստոսի 17-ին, ժամը 07.15-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արզնու հանքային ջրերի գործարանի մոտակայքում գտնվող փայտի արտադրամասի տանիքում: Դեպքի վայր է մեկնել երեք մարտական հաշվարկ:
ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վիրահատությունը բարեհաջող է անցել և նա հիմա շատ լավ է: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատել է նրա մամուլի խոսնակ Վարդան Վարդանյանը:
Ոչ սթափ վիճակում ղեկին նստելը ոչ միայն վտանգ է ներկայացնում վարորդի և շրջապատի մարդկանց համար, այլև կարող է հարվածել Ձեր դրամապանակին:
Բաց դռնից մտնելով Սևանի քաղաքային լողափի հարևանությամբ գտնվող հանգստյան գոտու վագոն-տնակ, դրամապանակից գողացել են շուրջ 250.000 դրամ արժողությամբ ոսկյա երկու մատանի և 20.000 դրամ:
Առաջին կարևոր պայմանը՝ զույգը պետք է ճանաչի միմյանց ոչ պակաս, քան 6 ամսից մինչև 3 տարի: Սովորաբար յուրաքանչյուր մարդ շփման սկզբնական շրջանում փորձում է ներկայանալ միայն դրական կողմերով, փորձում է շահել դիմացինի վստահությունը, հաճոյանալ նրան: Ժամանակի ընթացքում բացահայտվում է մարդկանց ավելի ամբողջական, իրական կերպարը:
«Կանեփ-կակաչ-2013» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում, օգոստոսի 15-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության Մարաշի բաժանմունքի ծառայողները, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Հովսեփյան փողոցից «Իժ-2715» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արտյոմ Խ.-ին:
Դատարանը որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ հաշվի է առել այն, որ ամբաստանյալը տվել է խոստովանական ցուցմունքներ և անկեղծորեն զղջացել կատարածի համար: Այլ խոսքով՝ հարսին պարբերաբար ծեծելը մեր երկրում արժե 100.000 դրամ:
Հայաստանի պաշտպանության նախարարը «մի քիչ իրատեսական» չի համարում Ադրբեջանին 4 միլիարդ դոլարի ռուսական զենքի վաճառքի մասին հայտարարությունները:
Տիգրան Վարյանի գործով առաջին ատյանի դատավճռի հրապարակումից հետո տուժող կողմը՝ Վանո Վարյանը և նրա ներկայացուցիչ՝ Արթուր Սաքունցը ունեին բազմաթիվ դժգոհություններ, որոնք պատրաստվում են ներկայացնել ՀՀ վերաքննիչ դատարանում:
Ձեռնարկվում են միջոցառումներ Ռոզա Գ.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն:
Փաստաբան Լևոն Գյուլումյանը մեղադրվում է առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ ապացույցներ կեղծելու մեջ։ «Փաստինֆո»-ի հավաստի տեղեկությունների համաձայն, օրերս փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին կետով։
Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը կազմակերպել է մրցույթ-քվեարկություն` պարզելու այն քաղաքի անունը, որը հաջորդ տարի կհռչակվի երիտասարդութան մայրաքաղաք:
Էկո Պատը գտնվելու է Գյումրիի Վարդանանց հրապարակին կից Չերազի փողոցում, և հենց այդ վայրն ենք ընտրել, որպեսզի տեսանելի լինի բոլորին և այդպիսով ձևավորվի Էկո մշակույթ` այլընտրանքային կանաչապատման միջոցով:
Հենց այդ փոսի պատճառով էր, որ մեկ ամիս առաջ գյուղացին իր «ջորիով» բախվեց ԱԱԾ աշխատակցի թանկարժեք Ինֆինիտի ավտոմեքենային: «Ջորու» վարորդի հմտության շնորհիվ էր, որ մեքենաներից և ոչ մեկը չհայտնվեց ձորում: Վարորդը մեքենան հարվածել էր էլէկտրասյանը և վերջնականապես ջախջախել այն` այդ կերպ խուսափելով ձորն ընկնելուց:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել մի ընկերության տնօրեն և հայտնել, որ նույն օրը, ժամը 04.30-ի սահմաններում, ոմն Արամ Երևանի Սարալանջի փողոցի թիվ 101 հասցեի մոտից փախցրել է իրենց ընկերությանը պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենան:
Աշխատանքային այցով Սյունիքի մարզում գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարզպետարանում հանդիպեց համայնքների ղեկավարների և գյուղատնտեսության ոլորտին առնչվող հիմնարկների տնօրենների հետ: