
Մի խումբ ակտիվիստներ այցելել են Գառնի և տեղափոխել իրականացվող շինարարության ավազը. Tert.am

Մի խումբ երիտասարդներ այսօր Երևանից այցելել են Գառնիի հեթանոսական տաճար, որի հարևանությամբ ՀՀ մշակույթի նախարարության թույլտվությամբ սրճարան է կառուցվում։ Ի նշան իրենց բողոքի՝ երիտասարդները շինարարական ավազը տոպրակներով վերցրել, տեղափոխել են մի քանի մետր այն կողմ՝ հասկացնելով, որ արգելոցի տարածքում ոչ մի շինարարություն չի կարող լինել:
Այս մասին Tert.am-ի հետ հեռախոսազրույցում ասել է ակտիվիստներին միացած Արորդաց ուխտի հետնորդ, Քուրմ Վարուժ Աղաջանյանը՝ տեղեկացնելով, որ միջոցառումն անցել է կարգուկանոնով, ոչ ոք չի խոչընդոտել երիտասարդների ակցիային, ավելին՝ գառնեցիները նույնպես միացել են նրանց:
«Շինարարությունն այս պահին 5 օրով դադարեցվել է. երեկ Գառնիի հեթանոսական տաճար է եկել Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ու տեղեկացրել, որ առայժմ 5 օրով դադարեցվում է շինարարությունը»,-ասել է Քուրմ Վարուժը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: