Շինարարական աղբը «ուղևորվեց» մշակույթի նախարարություն (տեսանյութ)
Օրեր առաջ լրատվամիջոցներում լուր տարածվեց, թե Գառնու տաճարի տարածքում ոմն ռուսաստանաբնակ հայ 6 միլիոն դրամ է տրամադրել սրճարան կառուցելու համար: aravot.am –ի փոխանցմամբ` մարտի 2-ին, մի քանի տասնյակ մտահոգ քաղաքացիներ ուղևորվեցին Գառնի` սեփական ուժերով կանգնեցնելու շինարարությունը: Երիտասարդները շինարարական քարերն ու ավազը տոպրակներով տեղափոխեցին տաճարից հեռու, իսկ մի քանի պարկ իրենց հետ բերեցին Երևան՝ թողնելով Մշակույթի նախարարության շենքի դիմաց և զգուշացնելով, որ շինարարությունը չդադարեցնելու դեպքում ավելի կտրուկ քայլեր կձեռնարկեն: Ակցիայի վերջում մասնակիցներից երկուսին՝ Եղիա Ներսեսյանին և Գևորգ Սաֆարյանին «հրավիրեցին» Կենտրոնի Ոստիկանության բաժին՝ նախարարության շենքի տարածքն աղտոտելու համար, սակայն մեկ և կես ժամ անց ազատ արձակեցին:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: