Սեպտեմբերի 4-ին, ժամը 13.30-ի սահմաններում, «ԳԱԶ-53» մակնիշի ավտոմեքենան Արթիկ-Ալագյազ ճանապարհի 4-րդ կմ-ին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1997 թ. ծնված Վահան Մարգարյանը, տեղում մահացել է, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, պլանային շինարարական աշխատանքների հետ կապված, սեպտեմբերի 7-ին ժամը 10.00-20.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Վարդանանց 17-ից բարձր, Նար-Դոսի 30-ից բարձր, Չարենցի 125-ից բարձր համարների, Ռոստոմի, Քրիստափորի, Աղյուսագործների, Արհեստավորների փողոցների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
«Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» ՀՀ օրենքն ընդունվել է դեռևս 2011 թվականին, իսկ կոնկրետ համայնքում տուրքի դրույքաչափերը, դրանց վճարման ձևերը և այլ հարցերի կարգավորման իրավասությունը թողնվել է համապատասխան տեղական ինքնակառավարման մարմնին, տվյալ դեպքում՝ Երևան քաղաքի ավագանուն:
Մեծարգո պարոն նախագահ, հարգելի վարչապետ, խնդրում եմ Ձեր աջակցությունը՝ իմ ձեռքով, սակայն ստիպողաբար գրած դիմումս համարելու անվավեր և վերականգնելու իմ 4 տարվա ստաժը (ինձ միայն 4 ամսվա ստաժ են հատկացրել), ինչպես նաև մինչև նոր աշխատանքի անցնելու ժամանակահատվածը բռնագանձելու հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի գումարը՝ առ այսօր մոտ 5 միլիոն դրամ։
«Իմ տղան իր տան մեջ իբր թե ավազակային հարձակում գործելու համար արդեն 1 տարի ազատազրկման մեջ է ու ներկայումս հացադուլ է հայտարարել»,- ասաց բողոքավոր կինը՝ հավելելով, որ որդուն ազատելու համար իրենից պահանջել են 10 հազար դոլար:
Սեպտեմբերի 4-ին, ժամը 23.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Բաշինջաղյան փողոցի 1-ին նրբանցքի 1 շենքից բերման են ենթարկել 1963 թ. ծնված Իննա Գ.-ին, որը սեպտեմբերի 3-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Ըստ մեղադրանքի՝ 68-ամյա Վանյա Բաղդասարյանը, ժամանակավորապես բնակվելով քրոջ որդու՝ Գարիկի բնակարանում, 2012 թվականի դեկտեմբերի 16-ին, ժամը 19-ի սահմաններում կենցաղային հողի վրա առաջացած վիճաբանության ժամանակ խոհանոցից վերցրել է փոքրիկ կացինն ու հարվածել քրոջ որդուն՝ դիտավորությամբ նրա առողջությանը պատճառելով ծանր վնաս:
Երթը մեկնարկելու է Մշակույթի նախարարության շենքի մոտից դեպի դատախազություն, քաղաքապետարան, մինչև «Փակ շուկա»։
Դեպքի առթիվ Երևանի Մալաթիայի քննչական բաժնում նախապատրաստվող նյութերի շրջանակներում բացատրություն է տվել Արտուշ Մարգարյանի կինը և նշել, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու` Գուրգեն Մարգարյանի (սպանվել է Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից) կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:
Կոմիտաս 5 հասցեում սեպտեմբերի 5-ին ոստիկանների և շինարարության դեմ բողոքող բնակիչների միջև տեղի ունեցած քաշքշուկից տուժած 78-ամյա Էմմա Արիստակեսյանը ոստիկանների մեղքով է ուշագնաց եղել։
ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածու Տիգրան Աթանեսյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով ՀՀ փաստաբանական դպրոցի ֆինանսական գործունեությանը, ներկայացրել է մի շարք թվային տվյալներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
«Հիվանդը բերվել է շտապօգնության մեքենայով ծայրահեղ ծանր վիճակում։ Որովայնի բազմաթիվ կտրած ծակած թափանցող վերքերով և ձախ նախաբազկի կտրած վերքով։ Վիրահատվել է, երկու տեղից վնասված է եղել լյարդը, ենթաստամոքսային գեղձը, հետորովայնամիզային տարածությունը։ Ունի արյան մեծ կորուստ։ Շտապ կարգով վիրահատվել է կյանքի ցուցումներով։ Վիրահատությունն անցել է հաջող։ Ներկայումս գտնվում է վերակենդանացման բաժանմունքում` հետվիրահատական վաղ շրջանում»,- ասաց Արայիկ Ոսկանյանը։
Ազգային անվտանգության ծառայության պետ Գորիկ Հակոբյանի նյարդերը, կարծես, տեղի են տալիս: Այսօր կառավարության շենք մտնելիս առջևում կանգնած ցուցարարներից մեկի բղավոցներին ի պատասխան նետեց. «Էշ ա, արա, ա’յ ոչխար խի՞ ես գոռում»:
Ըստ Արամ Ա.-ի հայտարարության` նույն օրը, ժամը 00.05-ի սահմաններում, Մաշտոցի պողոտայի թիվ 6 հասցեի մոտ 10-15 անհայտ անձինք հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին` պատճառելով վնասվածքներ:
Երևանի քաղաքպետարանը պատասխանել է «ՀԺ» թերթի հարցմանը, թե ինչ համամասնությամբ են բաշխվելու վճարովի ավտոկանգառներից օգտվող վարորդների վճարած տուրքերն ու տուգանքները, ու թե ըստ գործող պայմանագրի` գումարի որ մասն է մուտքագրվելու համայնքային բյուջե, որ մասը` ծառայություններ մատուցող «Փարկինգ սիթի» սերվիսին։
Մեկնած օպերատիվ խմբին Վ. Պետրոսյանի մայրը բացատրություն է տվել, որ որդին վնասվածքը ստացել է տանը` աստիճաններից վայր ընկնելու հետևանքով: Նույն օրը, ժամը 23.30-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ Վ. Պետրոսյանը մահացել է:
2013թ. հունիսի 11-ին Մոսկվայի «Lotte Plaza Hotel» հյուրանոցի մոտակայքում սպանված «ԲԱՄՕ» ընկերության սեփականատեր Հովիկ Մուրադյանի եղբայրը` Իրաքի Հանրապետությունում ՀՀ դեսպան Մուրադ Մուրադյանը, «Ժողովուրդի» հետ զրույցում վստահեցրել է, որ իր եղբոր իրական մեղավորները պատժվելու են, քանի որ սպանության կծիկը գնալով բացվում է։
«Նման որոշում չկա, առաջին կուրսեցիների համար ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է»,- ասել է ԵՊՀ լրատվության պատասխանատու Կարեն Գրիգորյանը:
«Ծորակի ջորից կարմիր որդեր էին գալիս: Մենք նման բան դեռ չէինք տեսել»,- պատմում են գյուղացիները: Մի մասն էլ հավաստիացնում է, որ խողովակի բաց տարածքում կատու է սատկել և ջրի թունավորումը նաև դրանով է պայմանավորված:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում Հրազդան-Հանքավան ավտոճանապարհի 17-րդ կմ-ում «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի 31 SL 022 պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել:
Այսօր գիշերը Երևանի Մուշ թաղամասում իր տանը ինքնասպանության փորձ է արել Հունգարիայում ադրբեջանցի ոճրագործ Ռամիլ Սաֆարովի կողմից սպանված ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի հայրը՝ Արտուշ Մարգարյանը:
Որպես թերություն վարչապետը նշել է կառավարման դպրոցների որակը` 120-րդ տեղ, տաղանդների պահպանման ունակություն` 121-րդ տեղ, մաքսային գործընթացների բեռ` 123-րդ տեղ
Հրշեջ-փրկարարները Պտղնի գյուղի ամառանոցների 2-րդ թաղամասի թիվ 13-րդ տան նկուղումհայտնաբերել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:
Ընթերցողներից շատերը թերևս առաջին անգամ են լսում այս թմրամիջոցի անունը, սակայն այն վերջերս հայտնվելով շուկայում՝ մեծ պահանջարկ է վայելում հատկապես երիտասարդների և պատանիների շրջանում և մոդայիկ է դառնում։
Բանտարկության ընթացքում նրա պատժաչափը երկու անգամ երկարացվել է՝ այլ դատապարտյալների ծեծելու համար։ Անտիպը նրանցից մեկի հետանցքի մեջ գդալ էր մտցրել, որից նա հրաժարվել էր։
Երկու երիտասարդներ, ովքեր գնացել են հիվանդանոց` տեսակցելու ծանր հիվանդ հորը, ձերբակալվել են հիվանդանոցից դուրս գալիս եւ միգրացիոն օրենսդրության խախտման համար արտաքսվել երկրից: Հայաստանում նրանց մուտքը թույլ չեն տվել, քանի որ նրանք վաղուց կորցրել են կապերը երկրի հետ:
ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության նիստերի դահլիճում փակցված պաստառում վրիպակ կա: Ուշագրավ է, որ մինչ օրս այս գերատեսչության որևէ աշխատակից չի նկատել նախարարություն բառի մեջ բացակայող թ տառը: Henaran.am
Այս գործընթացն իրականացվելու է ՀՀ կառավարության` ՊՈԱԿ-ի մասին օրենքի 5-րդ, 9-րդ և 13-րդ հոդվածների համաձայն:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Տիգրան Մ.-ն, որը 2012 թ. օգոստոսի 22-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ծեծի մեղադրանքով:
Դատական կարգադրիչների համակարգում աշխատավարձերի յուրացման դեպքեր են բացահայտվել, որն իր ընդգրկմամբ հավակնում է դառնալ սոցիալական չարաշահումների աղմկահարույց գործերից հետո երկրորդը: