Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար՝ Գյումրիում. 3 հոգի տեղում մահացել են (լուսանկարներ)

Մայիսի 24-ին, ժամը 06.25-ին տեղեկություն է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Անկախության հրապարակում՝ Արվեստի ակադեմիայի դիմաց տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ 2106» մակնիշի 32ՍՏ830  և «Մերսեդես» մակնիշի 80ՍՍ222 պետհամարանիշերի ավտոմեքենաները, ինչից «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և 2 ուղևոր տեղում զոհվել են ,իսկ «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Հ. Ա.-ը (ծնվ. 1990թ.)՝ հոսպիտալացվել է Գյումրու բժշկական կենտրոն:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Հրշեջ-փրկարարները «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի և երկու ուղևորների դիերը:

24e0c0b2ac093ecbac575bc4d6bb38ab

614d4fd67a9b53811393dc32c3cc7e04

85f9b424a4cb234448187adb50a176bb

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս