Կատարվում է նախաքննություն:
Միջադեպը տեղի է ունեցել Միներալնիե Վոդիից Երևան մեկնող մարդատար օդանավում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 03։15-ին, մարվել՝ 12։32-ին։ 100 քմ տարածքում այրվել է շինարարական աղբ։
Հուլիսի 21-ի ցերեկը, 22-ին, 24-26-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։
Արցախում իրավիճակը րոպե առ րոպե վատթարանում է։ Արդեն 34 օր դադարեցված են բոլոր տեսակի ապրանքների, այդ թվում պարենի և դեղորայքի մատակարարումները, 7 ամսից ավելի է՝ Արցախը գտնվում է շրջափակման մեջ։
Համատեղ ջանքերով իրականացվող ծրագիրն օժանդակելու է նաև Ոստիկանության բարեփոխումներին։
Եվս 9 անձի ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով մեղադրանքներ են ներկայացվել կաշառք տալու, ինչպես նաև կաշառք տալուն և ստանալուն օժանդակելու համար:
Պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ:
Մասնավորապես, կա՛մ ՀՀ բարձրագույն դատական խորհրդի անդամ դատավորներն իրենք ինքնակամ դիմում կգրեն եւ կհեռանան ԲԴԽ դատավորի պաշտոնից, կամ օրենքով դատավորները կլուծեն նրանց ազատման հարցը:
Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը․ ուղղելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա։
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
Հողամասում 100-ից ավելի կանեփի բույսեր կային
ՀՀ–ում կա արտադրական կանեփի աճեցման օրինական հնարավորություն, որի մեջ պարունակվող թմրանյութի քանակը ցածր է մյուս տեսակի կանեփի բույսերում պարունակվող թմրանյութից։ Այդ բույսերը կարելի է աճեցնել հատուկ պայմաններում, օրենքով սահմանված լիցենզիա ունենալու դեպքում` միայն տեխնիկական կիրառության կամ սերմեր ստանալու համար։ Մյուս տեսակները ենթարկվում են քրեական պատասխանատվության, եթե հայտնաբերվում են խոշոր չափով։
Հուլիսի 19-ին, ժամը 17.50-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 58-րդ կմ-ին իրար են բախվել «Աուդի» և «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ. «Տոյոտայի» 39-ամյա վարորդը և 86-ամյա ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Գողության անհաջող փորձ․ տանտիրոջը տեսնելով՝ դիմել էր փախուստի
– Պատկերացրու,- մի օր ասաց հայր Պորֆիրիոսը,- որ հանգիստ քայլում ես փողոցում, և մի ուրիշ մարդ էլ է հանգիստ գնում իր գործերով։ Մեկ էլ հանկարծ դանակը ձեռքին մի խուլիգան է դուրս թռչում նրբանցքից, հարձակվում այդ մարդու վրա, սկսում ծեծել նրան, մազերից քաշել ու, վերջապես, թողնում է նրան մայթին ընկած՝ արնաքամ լինելու։ Այդ տեսարանից կզայրանա՞ս այդ վիրավոր մարդու վրա, թե՞ կխղճաս նրան։
Բացահայտվել է «Տելեգրամյան» հավելվածով թմրաշրջանառության դեպք
Հուլիսի 20-ին, ժամը 22:11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Անտոն Քոչինյան փողոցում գտնվող շենքերից մեկի տանիքից ծուխ է նկատվում:
Կատարվում է քննություն:
Երիտասարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Թալինի ՔՊ-ական ՋՕԸ վերահսկողության պետ Սուրեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում շնորհավորել է իր դստեր ծննդյան տարեդարձը, որտեղ «աղջիկ» բառի մեջ ուղղագրական երկու սխալ է արել՝ գրելով ախչիկ:
ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության վարչական շենքում հուլիսի 20-ին տեղի է ունեցել դժբախտ պատահար. ՌԴ քաղաքացի հանդիսացող 30-ամյա, ազգությամբ ռուս անձը հարցաքննությունից հետո հետաքննության մարմնի ծառայողների ուղեկցությամբ, ձեռնաշղթաներով, դուրս է եկել նախաքննություն իրականացնող քննիչի՝ հինգերորդ հարկում գտնվող աշխատասենյակից, միջանցքով մինչև վերջ գնացել դեպի վերելակ տանող ելքի դուռը։ Դուռը բացվելուն պես նա անակնկալ արագ մոտեցել է վերելակին անմիջականորեն կից բաց պատուհանին և իրեն ցած նետել, ինչի հետևանքով մահացել է։
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են Արաբկիրի քննչական բաժին:
Հուլիսի 19-ին, ժամը 12.45-ին, Երևանի Բաբաջանյան փողոցում «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հուլիսի 19-ին, ժամը 01.15-ի սահմաններում, Արարատի մարզի Զորակ գյուղում իրար են բախվել «ՎԱԶ-21124-125-51» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ, ապա կայանված «ՎԱԶ-21124-125-51»-ին է բախվել «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան. «Օպել Զաֆիրայի» 67-ամյա ուղևորուհին և «ՎԱԶ-21124-125-51»-ի 23-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Թեդ Բրաունը Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Կինեմատոգրաֆիայի դպրոցի պրոֆեսոր է, դասավանդում է սցենարի պատրաստում, ինչպես նաև ղեկավարում է կինեմատոգրաֆիական էթիկայի հարցերով Ջոզեֆ Քեմփբելի անվան ամբիոնը։
Վերջին 5 տարում բիզնեսների 68,6%-ը առնվազն մեկ հանրային ճգնաժամ է ունեցել, և այդ ճգնաժամերի 19,2%-ը վերածվել է դատական պրոցեսների:
Այս ողջ շաբաթվա ընթացքում ՀՀ ընտրված իշխանությունները կլինեն ժողովրդի հետ և ժողովրդի կողքին, հրապարակում տեղադրված վրանի մեջ իրականցվող նստացույցին, սպասելով միջազգային հանրության գնահատականներին, հայտարարություններին հորդորներին, կոչերին, դատապարտումներին:
Այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 12։20-ի սահմաններում Սպիտակի թաղամասերից մեկում շունը հարձակվել է 8-ամյա երեխայի վրա և պատճառել մարմնական բազմաթիվ վնասվածքներ։ Երեխան տեղափոխվել է Սպիտակի ԲԿ դեմքի, գլխի եւ պարանոցի շրջանում, սուր արյունահոսությամբ, հեմոռագիկ շոկով։ Այս մասին գրված է Սպիտակի ԲԿ ֆեյսբուքյան էջում․ «Երեխան հիվանդանոց է ընդունվել լաթաձեւ պատռվածքներով՝ ծայրահեղ ծանր վիճակում։ Փոքրիկն անմիջապես տեղափոխվել է […]