Ռուսաստանում հավաքագրում են միգրանտների կենսաչափական տվյալները

2025 թվականին Ռուսաստանում միգրանտների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 15%-ով. այս մասին հայտարարել է Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը։

«2025 թվականի հունվար-մարտ ամիսների արդյունքներով օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարված հանցագործությունների թիվն աճել է 15 տոկոսով»,- մասնավորապես, ասել է նա։

Բաստրիկինը հայտարարել է նաև, որ նշված ժամանակահատվածում միգրանտների մասնակցությամբ ահաբեկչական հանցագործությունների թիվն աճել է 2,7 անգամ։

Այս համատեքստում Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահն  առաջարկել է երկիր ժամանող բոլոր միգրանտների համար պարտադիր կենսաչափական գրանցում սահմանել, հավաքագրել նրանց կենսաչափական տվյալները, «ինչը հնարավորություն կտա իրավապահներին ավելի արդյունավետ  բացահայտել և կանխել օտարերկրացիների կողմից ցանկացած անօրինականություն»։

ՌԴ ՔԿ ղեկավարը նշել է, որ այժմ Մոսկվայի օդանավակայաններում փորձարկվում է օտարերկրացիների կենսաչափական տվյալները հավաքագրելու ծրագիր, որն, ըստ նրա, արդյունավետ է։

«Կարծում եմ՝ այս պիլոտային ծրագիրը պետք է կյանքի կոչվի»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս