Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է, թե ինչպես է 1 անձ կրակում մեկ այլ անձի ոտքին, այնուհետև մոտակայքում կանգնած մեքենայի վարորդը փորձում է կրակող անձին վրաերթի ենթարկել։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վերանորոգման աշխատանքների ժամանակ փլուզվել է բետոնե ծածկը՝ մոտ 100 քմ, ինչի պատճառով 2 աշխատակիցները արգելափակվել էին փլատակների տակ։
Հայաստանում այս տարի արկածային, գաստրո, բնապահպանական և մշակութային 12 փառատոն է անցկացվելու, մեկնարկը տրվելու է «Եղեգիս Ֆեստով»։ Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի մարկետինգի և խթանման վարչության պետ Դիանա Կարապետյանը։
Մրցանակը շնորհվել է Հայաստանի ժուռնալիստների միության և մրցութային հանձնաժողովի կողմից՝ «Արմեն Դուլյան» մրցանակաբաշխության քվեարկության արդյունքների ամփոփման արդյունքում:
Հայաստանի կառավարությունը կսահմանի Ոստիկանության գվարդիայի ծառայողների ատեստավորման արդյունքներով հաշվարկվող հավելավճարների չափերը։ Համապատասխան չզեկուցվող նախագիծն ընդգրկված է Կառավարության հուլիսի 16-ի նիստի օրակարգում։
Երեկ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Սասնա Ծռերի փողոցի շենքերից մեկից ընկած 16 տարեկան աղջիկն ինքնասպանություն է գործել։
ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի օպերատիվ վարչության «Վարդաշեն» տարածքային բաժնի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել դատապարտյալին այցելած փաստաբանին:
Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը մինչև հայտնաբերված խախտումները վերացնելը:
Երևանի քաղաքապետարանը շարունակելու է իրականացնել հսկողական միջոցառումներ:
Ներկայացնում ենք տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի:
Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հորդորում է հետևել էլեկտրաանվտանգության կանոններին:
Տասը բորոտների բժշկության պատմությունն իր մեջ ամփոփում է բազմապիսի ուսուցումներ: Այն պատմությունն է բոլոր դժբախտության ենթարկվածների, այն պատմություն է վշտի և ուրախության, որոնցով կազմվում է մարդկային կյանքը: Ինչի՞ն են ծառայում մեր վրա հասած դժբախտությունները, ինչի՞ն են ծառայում մեզ շնորհված բախտավորությունները:
Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդմամբ՝ Վրաստան-Հայաստան սահմանին` «Նինոծմինդա» մաքսային անցակետում կանխվել է օրենսդրության խախտման երկու փաստ։
Գերմանիայի խոշորագույն բանկերից մեկը՝ «Deutsche Bank»-ը հրապարակել է 2026-ի «Աշխարհի գների քարտեզագրումը» զեկույցը։
Երկրների դաշինքի Ռեպարացիաների գլխավոր հանձնաժողովը դատապարտել է այն փաստը, որ Կարիբյան ավազանը շարունակում է մնալ «աշխարհի ամենագաղութացված անկյունը»։ Այս մասին գրում է The Guardian-ը։
Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։
Հուլիսի 14-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկնարկած հայագիտական և կրոնագիտական դասընթացների առիթով սփյուռքի տարբեր թեմերից ժամանած շուրջ 30 երիտասարդների։
ԱՄՆ-ում տիրանոզավրի կմախքը վաճառվել է ռեկորդային՝ 50,13 միլիոն դոլարով։ Այդ մասին վկայում են Sotheby’s աճուրդի տան հրապարակած տվյալները։
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. հուլիսի 15-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Քոչարյան փողոցում: Այս մասին տեղեկացնում են քաղաքապետարանից:
Վիրաբուժության ոլորտում արձանագրվել է տեխնոլոգիական աննախադեպ առաջընթաց. պատմության մեջ առաջին անգամ մարդակերպ ռոբոտները հաջողությամբ իրականացրել են վիրահատական միջամտություններ։ Այս հայտնագործությունը խոստանում է արմատապես փոխել բժշկական օգնության հասանելիության պատկերը ամբողջ աշխարհում։
Կրասնոդարի օդանավակայանում վերացվել են ինքնաթիռների ընդունման և թռիչքների ժամանակավոր սահմանափակումները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի օդային տրանսպորտի դաշնային գործակալության (Ռոսավիացիա) մամուլի ծառայությունը։
Ստամբուլի Սկյուտար թաղամասի հայկական Սուրբ Կարապետ եկեղեցին երկարատև վերանորոգումից հետո վերաբացվել է, հայտնում է «Ակոս» պարբերականը։
Մյունխենում ջրի սղության պատճառով խստացրել են սահմանափակումները. ջուրը կամավոր խնայելու կոչերն անարդյունք են անցել շոգի պատճառով:
Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն անցկացվելու է Երևանում՝ «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում: 168․am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է միջոցառմանը։
Այսօր՝ հուլիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Գյումրի Մ1 ավտոճանապարհի 59 կմ հատվածում «Mercedes» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին։
Հայաստանում ծնելիության ցուցանիշները շարունակում են նվազել, ահազանգում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։
2027 թվականի մարտից Հայաստանի կառավարությունը 100 տոկոսով կսուբսիդավորի բազմազավակ ընտանիքների բնակարանները։ Այս մասին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին կից հասարակական խորհրդի նիստում հայտարարել է նախարարի խորհրդական Գայանե Կարագյոզյանը:
Արարատի մարզի Քաղցրաշեն գյուղում երեկ 13-ամյա աղջիկ է մահացել։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։
Ինժեներական ենթակառուցվածքների տեղադրման աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 17-ին ժ.23:00-ից մինչև հուլիսի 19-ը ժ.18:00-ն Մյասնիկյան պողոտայի 14/12, 16/4, 41 և 43/11 հասցեներն ընդգրկող ճանապարհահատվածում կատարվելու է երթևեկության ժամանակավոր վերադասավորում:
Յունիբանկը մեկնարկել է «Ավելի շատ հնարավորություններ Mastercard World Travel քարտով» ակցիան, որի գլխավոր մրցանակը երկու անձի համար 7-օրյա ուղևորությունն է դեպի Իտալիա։