
Արսեն Խոջոյանը քիչ հետո դուրս կգրվի հիվանդանոցից

Հայրենադարձված Արսեն Խոջոյանն ընդամենը մի քանի ժամից տանը կլինի, քիչ հետո նրան դուրս են գրում հիվանդանոցից:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքի բժիշկ Լեոնիդ Գաբրիելյանը` հավելելով, որ գիշերը հայրենադարձված երիտասարդn իրեն շատ լավ է զգացել:
Նշենք, որ մեկ ամսից ավել Ադրբեջանում գերության մեջ գտնված Արսեն Խոջոյանի վրա կապտուկներ չի հայտնաբերվել, իսկ կրկնակի հետազոտությունների արդյուքնում պարզվել է, որ նա ոչ մի կոտրվածք և վնասվածք չունի, արյան անալիզները ևս նորմայի սահմաններում են եղել:
Մանրամասներն` այստեղ