Այսօր Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանը Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Տիգրան Պետրոսյան փողոցում գտնվող կանաչապատ տարածքի ոչնչացման մասին հարցումով դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակում ասված է.
Մենք մայիսի 22-23-ըունեինք հայ-ռուսական համատեղ աշխատանքի հերթական նիստը, որը հայկական կողմից ես եմ ղեկավարում, իսկ ռուսական կողմից՝ՌԴ միգրացիոն ծառայության ղեկավար Ռոմոդանովսկու տեղակալը՝ Կուզնեցովը․սա չորրորդ նիստն էր: Իրենք բերեցին մշակված երկու համաձայնագիր, որոնցից մեկը վերաբերում է մեր քաղաքացիներին հաշվառելու 30 օրվա ժամկետին, մյուսը նրան, որ Ռուսաստանում մեր հայրենակիցները կարողանան աշխատանքային գործունեություն ծավալել՝ առանց աշխատանքի հատուկ թույլտվության:
ՀՀ Շիրակի մարզի դատախազի զեկուցագրի հիման վրա ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստված նյութերով` ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Մայիսի 27-ին, ժամը 20.00-ից մինչև ժամը 24.00-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում անցկացված ստուգայցի ընթացքում ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 50 ավտոմեքենա:
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսանդր Արզումանյանն այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանից հետաքրքրվեց, թե ո՞վ է պատասխանատու Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ կազմակերպական հանձնաժողովի ընտրած լոգոյի՝ անմոռուկի գրագողության համար:
ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասյանն ԱԺ-ում հայտարարեց, որ ԱՄՆ-ն պատրաստվում է Հայաստանի հետ պայմանագիր ստորագրել, որը կդյուրացնի ԱՄՆ մուտքի վիզա ստանալու գործընթացը: Ըստ Մանասյանի՝ պայմանագիրը կլինի այնպիսին, ինչպիսին ԱՄՆ-ն ստորագրել է ԵՄ երկրների հետ:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին զինված միջադեպի գործը մակագրվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նապոլեոն Օհանյանին:
Մայիսի 29-ին, ժամը 13.37-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Դավիթ Բեկի թաղամասի 8-րդ շենքի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ամբողջությամբ այրվել է թիվ 18 բնակարանի նախասրահը, հյուրասենյակը՝ գույքով, խոհանոցը` մասամբ և երկու ննջասենյակների դռները (ընդհանուր 35 քմ):
Մայիսի 28-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը Բերձորում մասնակցել է Հայաստանի «Ֆուլլեր տնաշինական կենտրոնի» արցախյան ծրագրի մեկնարկի միջոցառմանը:
Դիմումատուի կողմից գրավոր դիմումն առձեռն ներկայացնելու դեպքում՝ գործատուն կամ դիմումն ընդունող իրավասու անձը դիմումատուին է տրամադրում դիմումը գործատուին ներկայացրած լինելու մասին գրավոր հավաստում
«Հորս` Մամիկոն Խոջոյանի թաղման օրը, Արսենը եկավ, մտավ պապայի մոտ, ասաց. «Է՜, Մանուկ ապի, քեզանից հետո էլ հերթը իմն է»:
«…Եվ ես վստահ եմ, որ այդ յուրաքանչյուր գործով ծնողները հնարավորություն և ունեցել են, և ունեն անարգել իրենց առարկություններն, իրենց դժգոհությունները, դիրքորոշումը հայտնել թե օրենքով սահմանված իրենց տրված լիազորությունների շրջանակներում և թե դրանից զատ համապատասխան վարույթ իրականացնող կամ մարմնի, կամ դատախազի հետ՝ այդ թվում վերադասության կարգով:
«Ինձ համար, անկեղծ ասած, շատ տարօրինակ էր, որ այդ հաղորդագրությունը պետք է բուռն քննարկումների կամ շահարկումների տեղիք տար՝
Մայիսի 27-ի լույս 28-ի գիշերը ժամը 02:55-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ հակառակորդը ձեռնարկած հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձը կասեցնելու ժամանակ վիրավորվել է 4 հայ զինծառայող:
Այսօր ՀՀ կառավարության նիստում ԱՎԾ ղեկավար Ստեփան Մնացականյանը ներկայացնում էր «Դպրոցից դեպի աշխատաշուկա» ծրագրի վերաբերյալ հարցը:
Մայիսի 29-ին, ժամը 10.44-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Վարդաշենի 9-րդ փողոցի 62դ շենքի 6-րդ հարկում այրվում է բնակարան:
Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ոստիկանության Կապանի բաժինը մերժել է Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) հաղորդման հիման վրա «ԼԵՌ-ԷՔՍ» ՍՊԸ-ի դեմ քրեական գործ հարուցել:
Վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի և ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Մայիսի 28-ին, ժամը 17.47-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Ջրվեժ թաղամասի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին առաջիկա օրերին նախատեսված ջրամատակարարման հետևյալ դադարների մասին:
Ուղղակի մենք պետք է որոշակի տրամաբանական կանխատեսելիություն ստեղծենք նախականխման եւ կանխման ինչ-որ մեխանիզմներ դնենք:
Մայիսի 5-ին «Ավան հոգեկան առողջության կենտրոնում» մահացած 33-ամյա Էդգար Շաթիրյանի հարազատները hetq.am-ի միջոցով դիմել էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանին, ՀՀ ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանին, ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նրանք խնդրել էին նամակը դիտարկել` որպես հաղորդում հիվանդանոցի տնօրեն Արմեն Սողոյանի, բաժանմունքի վարիչ Զառա Պետրոսյանի, հերթապահ բժիշկ Արամ Հովսեփյանի, տեղամասային բժիշկ Բագրատ Բերբերյանի նկատմամբ ծառայողական քննություն հարուցելու, իսկ ՀՀ ոստիկանությանը և Գլխավոր դատախազությանը՝ անձին անզգուշությամբ մահ առաջացնելու փաստով քրեական գործ հարուցելու մասին:
«Նա հազարավոր մարդկանց գնդակահարելու, հազարավորների բռնության ենթարկելու մասնակից է եղել: Այդպիսի մարդու արձանը չեն դնում, որքան էլ Կարիբյան ճգնաժամի ժամանակ ինչ-որ բան արած լինի, կամ Խորհրդային Միությունում բարձրագույն պաշտոններից մեկը զբաղեցրած լինի: Դա կապ չունի»:
Հին հայկական դիցաբանության պատերազմի, քաջության և հաղթանակի աստված Վահագնի կարմիր խաչը, նրա ութանիստ աստղն ու արիացիների առաջին խորհրդանշան համարվող արևախաչը` պատկերված Գողթան գավառի արիացիներից սերող Վլադիմիր Բադալյանի գունագեղ հագուստին, խորհրդանշում են նրա հոգևոր կապը բնության ու արևի հետ: Արիացիները, որոնք կոչվում են նաև արևորդիներ, հեթանոսական համայնք են Հայաստանում, որոնց հավատը ցեղակրոնությունն է:
Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերված ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Կարապետյանի հարազատներին անհանգստացնում է այն հանգամանքը, որ չնայած գործի առթիվ հարուցվել է քրեական գործ, սակայն մինչ այժմ պատասխանատու մարմինները լռում են:
Ոստիկանները պարզել են, որ Արթուրը 1989 թ. ծնված Արթուր Հ.-ն է, որը մայիսի 26-ին, ժամը 13.50-ին, բերման է ենթարկվել բաժին և խոստովանել հանցանքը:
«Մի կողմից՝ փոքր հէկ-երը համարվում են այլընտրանքային էներգետիկայի, վերականգնող էներգետիկայի զարգացնող, բայց, ցավոք, մեզանում ավելի շատ իր բացասական երևույթն արտահայտվեց»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Կարինե Դանիելյանը` խոսելով շրջանառվող տեսակետների մասին, թե Հայաստանում փոքր հէկ-երի զարգացումը կարող է վտանգել որոշ ձկնատեսակների կյանքը:
90-տոկոսանոց վստահությամբ կարելի է ասել, որ եթե Աստված կամենա, Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 2015 թվականին կայցելի Էջմիածին Հայոց ցեղասպանության1,5 միլիոն նահատակների սրբադասման կարգին մասնակցելու նպատակով, հայտարարել է Մայր Աթոռ Սբ Էջմիածնի մամուլի ծառայության ղեկավար Շահե վարդապետ Անանյանը: