ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, Մարալիկի, Ապարանի, Սպիտակի, Սևանի, Գավառի, Ճամբարակի տարածաշրջաններում, ինչպես նաև Տիգրանաշենի (Քյարքի) և Վարդենյաց (Սելիմի) լեռնանցքներում տեղում է թույլ ձյուն:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 09.40-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերատիվ խմբի կողմից Դոնի-Ռոստով-Երևան չվերթի ինքնաթիռով ՀՀ է տեղափոխվել 1984 թ. ծնված Եղիշ Ա.-ն:
ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի նկատմամբ կիրառված բռնարարքի դեպքի առթիվ Երեւանի քննչական վարչության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում քաղաքացի Ա.Սվազյանը դեկտեմբերի 14-ին ներգրավվել է որպես կասկածյալ։
Երբ Հայաստանում օրը ցերեկով ծեծում են հաղթանակած բանակի, հաղթանակած ժողովրդի զինվորին, սա մեծագույն ողբերգություն է: Այն, ինչ տեղի է ունեցել, ՍԴՀԿ-ն միանշանակ դատապարտում է: Իսկապես անհրաժեշտ է, որպեսզի նման դեպքերը բացահայտվեն ու պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Հաղթանակած ազատամարտիկը մեր երկրում ուղղակի իրավունք չունի հանդիպել նման ոտնձգություններ: Բայց, ցավոք, սա է մեր այսօրվա իրականությունը: Ընդհանրապես, բոլոր կասկածները փարատելու համար պետք է թափանցիկ գործընթաց:
Ինչպես հայտնի է՝ ՀՀ գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել ՀՀ քննչական կոմիտեի քննիչների դեմ, ինչպես նաև վերացրել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով կարճվել էր քրեական գործը: Շրջանառվող տեսակետների հակաձայն՝ դրանք պայմանավորված են այս գերատեսչությունների և ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հակասություններով: Լրագրողներն այսօր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին՝ արդյոք կա՞ն նման հակասություններ և ինչո՞վ են պայմանավորված:
Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունից ստացված նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով հարուցվել է քրեական գործ:
Իհարկե, մենք ի սկզբանե ասել ենք ու նորից ենք կրկնում՝ մանրամասների խնդիր չկար, ինձ թվում էր՝ դա պատահական արկածախնդիրների գործ է: Ինձ կաշկանդում էին մեր այն ընկերական հարաբերությունները, որի պատճառով ես այդ հրավերն ընդունել էի՝ իսկ ես որպես ընկեր էի հրավիրված, Մանվելն էլ ինձ հետ:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 15.32-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Աշտարակ ավտոճանապարհին` Վահագնի թաղամասի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Երանոսյան խրտվիլակ», «ամոթ» վանկարկումներով նրանք երթով շարժվեցին դեպի ՀՀ ոստիկանություն, սակայն ոստիկանները թույլ չեն տալիս նրանց մոտենալ շենքին:
Դեկտեմբերի 13-ին, ժամը 16.25-ին, 1978 թ. ծնված Սասուն Մ.-ից ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ մի կին իր բնակարանից փորձել է գողություն կատարել:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ իրավապաշտպանները կարծում են, թե Հայաստանը ՄԻԵԴ-ում խայտառակ պատկեր է գրանցում և մեր ներկայացուցիչն անում է ամեն ինչ՝ գործերը այնտեղ հասցնելուն խոչընդոտելու համար, Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ բացարձակ չի կիսում նրանց մոտեցումը և չգիտի, թե ինչով է պայմանավորված նրանց այդ հայտարարությունը:
Հանցագործության դեմ պայքարը որպես մասնագիտություն ընտրած ուսանողն ինքն էր ներքաշվել հանցավորության մեջ:
«Այս կերպ մարդկանց փորձում են ահաբեկել։ Եթե հնարավոր է հարձակվել Արամ Մանուկյանի վրա, ով պետության հիմքերում է կանգնած, ինչի՞ հնարավոր չէ հարձակվել սովորական քաղաքացիների վրա»:
2014թ. դեկտեմբերի 14-ին` ժամը 21:10-ին, Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայի բազմահարկ շենքերից մեկի 9-րդ հարկի բաց պատշգամբում հայտնաբերվել է նույն շենքի 29-ամյա բնակչուհու դիակը՝ վզակալով կախված վիճակում:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:
Դեկտեմբերի 14-ին, ժամը 06.40-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, գիշերային շրջագայություն կատարելիս, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1985 թ. ծնված Նվեր Դ.-ին, որի մոտ հայտնաբերվել են տարբեր տեսակի խմիչք և սննդամթերք:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ կատարվել են նոր նշանակումներ:
«Ֆինանսական բուրգի» գործը տուժողներից Արտակ Գալստյանն է սարքել՝ կատարելով Վանո Սիրադեղյանի պատվերը:
Մոսկվայում թաքնվել չհաջողվեց. ոստիկանների օպերատիվ աշխատանքի արդյունքում՝ եկավ անխուսափելի հատուցման ժամը:
«Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքը նոր խմբագրմամբ, համաձայն որի դեղերը պարտադիր պետք է դրոշմապիտակավորվեն, ուժի մեջ է ընթացիկ տարվա նոյեմբերի 1-ից։ ՀՀ առողջապահության նախարարությունը բարեփոխմանը դեմ չէր, քանի որ ՀՀ ֆինանսների նախարարությունն օրենսդրական այս փոփոխությունը հիմնավորում էր դեղերի շուկայում ստվերի վերացման եւ մրցակցային դաշտ ստեղծելու անհրաժեշտությամբ: Նախարարությունը, լինելով բնակչությանն արդյունավետ, անվտանգ և որակյալ դեղերով ապահովելու երաշխավորը, շահագրգիռ է, որ շուկան զերծ մնա կեղծ և չգրանցված դեղերից։
Այսօր լրագրողները ՀՀ գլխավոր դատապազ Գևորգ Կոստանյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ քրեական գործի շրջանակներում է կատարվել խուզարկությունը։
«Արմենպրես» լրատվական գործակալությունը խոր ցավով տեղեկացնում է, որ Կապանում կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել գործակալության` Սյունիքի մարզի թղթակից, Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:
Դեկտեմբերի 15-ին, ժամը 10.31-ին տեղեկատվություն է ստացվել, որ Բորյան փողոցի թիվ 2 շենքի բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անձը, ով երեկ ոստիկանների օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել եւ բաժին էր ներկայացել ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին ծեծելու կասկածանքով, ստորագրությամբ ազատ է արձակվել, չնայած որ ընդունել է, որ արարքն ինքն է կատարել: Ավելին, բացատրել է՝ ինչ պատճառներ ուներ եւ ինչպես է կատարել արարքը: Այս մասին ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը: […]
Սերժ Սարգսյանի և նրա ներկայացուցիչների կարծիքին չհամապատասխանող քաղաքական հայացքների, դիրքորոշումների, կարծիքների համար ՀՀ քաղաքացիների նկատմամբ բռնությունների, ծեծի, ճնշումների, հետապնդումների կիրառումը, ավելին դրանց հրապարակավ չդատապարտումը իշխանությունների կողմից, համարում ենք ուղղակի հովանավորչություն, որը նպաստում է դրանց շարունակմանը:
«Նման հնարավորությունն իր հերթին հիմնված է մեր երկրի սահմանադրական արժեբանության այն հիմնարար մոտեցումների վրա, որ Հայաստանը մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում սահմանադրորեն գերապատվությունը տալիս է միջազգային իրավունքների նորմերին ու սկզբունքներին»:
Դեկտեմբերի 10-ին հովվապետական այցով Աբու Դաբիում գտնվող Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի գլխավորած պատվիրակությունն այցելեց Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ դեսպանություն:
«Բոլորիս համատեղ ջանքերով է միայն հնարավոր մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության բարդ խնդրի իրացումը և Եվրոպական դատարանի իրավական չափանիշների ներդրումը»: