Բաժիններ՝

Փլուզման վտանգ՝ Երևանում

Դեկտեմբերի 15-ին, ժամը 11.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 18-րդ փողոցի տներից մեկում առկա է փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Ս. Հ.-ին պատկանող տունը կառուցվել է 1960-ական թթ. և ըստ քաղաքաշինության նախարարության «Բնակելի, հասարարական և արտադրական շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակների հետազոտման մեթոդական ցուցումների» տան տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային (մաշվածությունը` 4-րդ աստիճան). կրող կոնստրուկցիաների վիճակը վթարային է, ոչ կրողներինը` խարխուլ, տան առանձին հատվածներում առկա են մոտ 25 մմ բացվածքով ճաքեր:

Դեպքի մասին տեղեկացվել են քաղաքապետարանի քաղաքաշինության վարչության շինարարական և բարեկարգման վարչության պետը, ՃԿԿ-ում ՀՀ քաղաքաշինության նախարարության պատասխանատուն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն   

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս