Բաժիններ՝

Նոր մանրամասներ երեկ Փարաքարի ճանապարհին տեղի ունեցած արտակարգ և խոշոր ավտովթարից. պարզվել է վիրավորների ինքնությունը. shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ դեկտեմբերի 14-ին, Երևան-Էջմիածին ավտոճանապարհի Մայրաքաղաքային փողոցում՝ «Ռենեսանս» կահույքի սրահի դիմաց, տեղի ունեցած ավտովթարի հետևանքով վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ Դաֆ-XF 95 ՏՏ В880 համարանիշի DZ 829 կցորդով բեռնատարը վարել է Վրաստանի Հանրապետության քաղաքացի, Թբիլիսի քաղաքի Տաբիձեի փողոցի բնակիչ, 44-ամյա Գելա Գուրամի Նակաշիձեն, որը ընդհարվել է կայանված վիճակում գտնվող Renault Midliner 230 մակնիշի 34 ՏV 615 համարանիշի ավտոաշտարակ տեսակի ավտոմեքենային:

Պարզվել է, որ վթարի հետևանքով հիվանդանոց են տեղափոխվել ավտոաշտարակի վարորդ, Արագածոտնի մարզի Ուջան գյուղի բնակիչ, 51-ամյա Մարտուն Հարությունյանը և այդ պահին աշխատանքներ կատարող Երևան քաղաքի բնակիչ, 34-ամյա Տիգրան Բաթմաջյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031