
Հանկարծամահ է եղել «Արմենպրես»-ի թղթակիցը

«Արմենպրես» լրատվական գործակալությունը խոր ցավով տեղեկացնում է, որ Կապանում կյանքի 47-րդ տարում հանկարծամահ է եղել գործակալության` Սյունիքի մարզի թղթակից, Կապանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Գոհար Իսախանյանը:
Գոհար Իսախանյանի հոգեհանգիստը կկայանա դեկտեմբերի 16-ին` Կապան քաղաքի Դավիթ- Բեկի 7/32 հասցեում, հուղարկավորությունը դեկտեմբերի 17-ին` ժամը 12:00-ին, նույն հասցեից:
Գոհար Իսախանյանը ծնվել է 1967թ. հունվարի 10-ին:
168.am-ը ցավակցում է Գոհար Իսախանյանի հարազատներին, մտերիմներին և ընկերներին: