Թե ինչպես տուժողը դարձավ սուտ մատնության հեղինակ:
Շ. Հ.-ն, չարաշահելով իր պաշտոնեական դիրքը, Ն. Ա.-ին կեղծ խոստումներ է տվել աջակցել նրա նկատմամբ ազատազրկման հետ չկապված պատիժ նշանակելու կամ հակառակ դեպքում պատիժը պայմանականորեն չկիրառելու հարցում` միաժամանակ քաջ գիտակցելով, որ խոստումը կատարելու ուղղությամբ ոչինչ չի ձեռնարկելու:
Տղամարդը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ, նրա մոտ ախտորոշվել է կոմա, քունք-գանգուղեղային շրջանի սալջարդ վերքով:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 06.25-ին ահազանգ ստացվել, որ Երևանի Չարբախի զինվորական հավաքակայանի մոտակայքի պահեստում այրվում է կցորդով բեռնատար ավտոմեքենա՝ (անհայտ պարունակությամբ), իսկ հարևանությամբ կայանված է բենզինի գլանատակառ. տուժածներ չկան:
«Եթե փորձենք ամփոփել անցած տարին, ապա զուտ վարորդների համար այն շատ դաժան էր, բայց վերջին մեկ ամիսը թույլ է տալիս մտածել, որ եկող 2015թ. ավելի դրական փոփոխություններով կուղեկցվի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը:
Բակո Սահակյանը և մյուս պաշտոնատար անձինք դիրքորոշում են հայտնել, որ ավտոերթը կարող է անցանկալի հետևանքներ առաջացնել Արցախի համար:
Դեկտեմբերի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Մոսկվա` դեկտեմբերի 22-ին ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով:
Երևանի քննչական վարչությունում քննվող քրեական գործով Ազգային ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար, պատգամավոր Արամ Մանուկյանի վրա հարձակման մեջ կասկածվող Արշակ Սվազյանին ուրբաթ օրը մեղադրանք է առաջադրվել դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու հոդվածով։ Այս մասին «Ազատությանը» հայտնել են Հայաստանի քննչական կոմիտեից։
Դեկտեմբերի 19-ին, ժամը 03.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ շմոլ գազի թունավորումով բուժօգնության են տեղափոխվել 1983 թ. ծնված Նարինե Դ.-ն, 1995 թ. ծնված Նանա Գ.-ն և 2003 թ. ծնված Գևորգ Դ.-ն:
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է:
«Ես շատ դրական կարծիք ունեմ ԱԺ-ի ընդունած որոշման մասին: Այն վարորդներին, կոպիտ ասած, մոտ 2 միլիարդ դրամ կտա: Այս տոնական օրերին դա խնայողության մեծ հնարավորություն կլինի»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասաց «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն հ/կ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 16-ին Ազգային Ժողովում կրկին քննարկվեց ԴԱՀԿ-ին վերաբերող նախագիծը, որն արդեն մեկ […]
Ես, որպես Ա.Ծերունյանի մայր, ընտանիքի թվով 7 անդամներ և 3 մոտ հարազատները հրաժարվելու ենք ՀՀ քաղաքացիությունից, մենք չենք լինի մի երկրի քաղաքացի, որտեղ Լևոնն Ալթունյանն է օրենքը, իսկ դատախազությունը` վերջինի կաշառքի տոպրակ:
«Սովորական մառախուղ էր առավոտյան: Ժամը 1-ի դրությամբ արդեն եղանակը պարզ էր, բայց մինչ այդ Մին-Վոդիից և Ռաստովից եկող չվերթները չէին կարողացել վայրէջք կատարել: Երկու չվերթներն էլ վերադարձել են: Մին-Վոդիի չվերթը վերադարձել է Մին-Վոդի, Ռաստովի չվերթն էլ վերադարձել է Սոչի»: Նրա կարծիքով՝ առաջիկա ժամերին երկու չվերթն էլ կկատարվեն:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ազատ է արձակվել հանցագործ աշխարհում հայտնի հեղինակություն Կայարանցի Թևոսիկը՝ Թևոս Սաֆարյանը:
Ազատության հրապարակում, Կարապի լճի մերձակայքում, Հանրապետության հրապարակում, Հյուսիսային պողոտայում, Մոսկվա կինոթատրոնի հարակից տարածքում հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին 17-27 տարեկան երիտասարդների շրջանում ամեն օր բաժանվում էին թռուցիկներ այն մասին, թե ինչպես պահպանել սեռական հիգիենան, ինչ է արգանդի վզիկի քաղցկեղը, ինչպես խուսափել անցանկալի հղիությունից և սեռավարակներից, անպտղության հիմնական պատճառները, որ դեպքերում է հղիության արհեստական ընդհատումը խստիվ արգելված և ինչպես հետազոտվել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ:
Դեկտեմբերի 19-ին ժամը 17.30-ին գնացի տեղում համոզվելու աշխատանքների ընթացքի ավարտի մասին, սակայն ոչ մի աշխատող չկար, դարպասը փակ էր կողպեքով: Դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10.00-ին կրկին մանկապարտեզում էի, վերջապես հաջողվեց տեղում տեսնել որոշ բանվորների և պահակին: Երբ այս ամենի մասին խոսեցի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի հետ և պայմանավորվեցինք հանդիպել դեկտեմբերի 20-ին, առավոտյան ժամը 10-ին, զարմանալիորեն բազմամարդ էր մանկապարտեզի տարածքը, «Պառեքս-Գազ» ՍՊԸ-ից ներկա էր Արթուրը, մանկապարտեզի նոր տնօրենը, իհարկե վարչական շրջանի ղեկավարն իր շքախմբով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Կենտրոնականի բաժնի ծառայողները Երևանի Նար-Դոսի փողոցից, թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1979 թ. ծնված Գագիկ Ն.-ին:
Ինչպես տեղից հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, Մին-Վոդիից և Դոնի-Ռոստովից Երևան ժամանող ինքնաթիռները, որոնք արդեն 1 ժամ առաջ պետք է ժամանած լինեին, ուժեղ մառախուղի պատճառով չեն կարողանում վայրէջք կատարել:
Քանի որ նա Մոսկվայում մկրտված էր, ուստի հոգեհանգիստն էլ կազմակերպել են ուղղափառ եկեղեցու օրենքներով:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 23.16-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում գտնվող «Սուրմալու» տոնավաճառի տաղավարներից մեկից ծուխ է նկատվում:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 22.46-ին տեղեկատվություն է ստացվել, որ Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Ձկան աղբյուր» կոչվող տարածքում անհրաժեշտ է օգնություն:
Թաթարստանի քննչական մեկուսարանում մահացել է «օրենքով գող» Ռաֆիզ Գաբսալյամովը՝ Գրինյա Կազանսկի մականունով. տեղեկացնում է Интерфакс-ը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 19.54-ին ահազանգ է ստացվել, որ Եղեգնաձոր-Խաչիկ ավտոճանապարհին` նախկին Ամաղու գյուղի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Անզուսպ գնաճը Ամանորի նախաշեմին դեպրեսիայի մեջ են գցել գործազուրկ ու կարիքավոր բնակիչներին:
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները, դեկտեմբերի 18-ին, ժամը 18.40-ին, Բագրատաշենի սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 39-ամյա Իշխան Օ.-ին:
Այս օրերին համայնքային բյուջեից տրամադրված գումարով ձեռք բերված վառելափայտը «Շիրակ կենտրոնի» աշխատակիցները եւ կամավորները բաժանում են տնակային ավաններում ու կիսախարխուլ շինություններում պատսպարված, սոցիալապես անապահով ընտանիքներին:
Ընտանեկան բռնության զոհ է դարձել «Նոր Արաբկիր» բժշկական կենտրոնի բժիշկուհիներից մեկը։
Դեկտեմբերի 18-ին, ժամը 04.25-ին, 49-ամյա Արմեն Բ.-ն ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է տվել, որ դեկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ի սահմաններում, մի քաղաքացի զանգահարելով իրեն՝ ներկայացել է Արթուր անվամբ եւ խնդրել գումար տեղափոխել Սեւան քաղաք:
Դեկտեմբերի 17-ին Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանն աշխատանքային այցով եղավ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չինարի եւ Այգեձոր համայնքներում: