Խոշոր ավտովթար Երևանում. Ֆոլքսվագենը բախվել է էկետրասյանը, կա 1 զոհ, 3 վիրավոր. shamshyan.com
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում «Ֆոլքսվագեն» մակնիշի 34 MS 466 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Իսակովի պողոտայից դեպի Բաբաջանյան փողոց ընթանալիս «Նեպտուն» մարզական համալիրի հարևանությամբ դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ճանապարհին վիրավորներից մեկը մահացել է:
Վիրավորներից 1-ին քաղաքացիներն են դուրս բերել մեքենայից, երկուսին՝ հրշեջները, իսկ մյուսին էլ՝ փրկարարները՝ օգտագործելով հատուկ տեխնիկա: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: