
Հայտնաբերվել է դի

Օգոստոսի 29-ին, ժամը 14.34-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի տներից մեկի բակում գտնվող ավտոտնակի դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` դուռը բացվել է տեղի ուժերով:
Պարզվել է, որ ավտոտնակի հորում հայտնաբերվել է 1935 թ. ծնված Ա. Հ.-ի դին:
Հրշեջ-փրկարարները Ա. Հ.-ի դին դուրս են բերել հորից:
ԱԻՆ