Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Օգոստոսի 31-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ արևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ին կբարձրանա 3-4 աստիճանով:
Երևանում`
Օգոստոսի 31-ին երեկոյան ժամերին և գիշերը հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է:
Սեպտեմբերի 1-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‛ 15-20 մ/վրկ արագությամբ: