Վթարի ենթարկված ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՌԴ Տուլայի տարածաշրջանում նոյեմբերի 3-ին վթարի ենթարկված Մոսկվա-Երեւան ավտոբուսը, թերթի տեղեկություններով, այսպես կոչված՝ «տեսա-ռեգիստրով» կահավորված չի եղել: Արդյոք նման պայմաններում կպարզվե՞ն վթարի ճշգրիտ պատճառները, ցույց կտա ժամանակը: Բայց որ միջպետական ուղեւորափոխադրում իրականացնող ավտոբուսը «ռեգիստր» չի ունեցել, ինքնին տարօրինակ է: Ժամանակակից բոլոր ավտոբուսները նման սարքավորումներով կահավորված են:
Ավելին՝ ավտոբուսների ներսում եւս տեսահսկման համակարգեր կան, որոնց միջոցով անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերարտադրել նաեւ ավտոբուսի սրահում տեղի ունեցած իրադարձությունները: Մյուս կողմից, եթե ավտոբուսն ինքը չի ունեցել, ապա տարօրինակ է, որ դրա սեփականատեր «Քինգ Դելյուքս» ընկերությունն ինքը միջոցներ չի ներդրել՝ իր շարժակազմը այդ սարքով կահավորելու համար: Ի վերջո, այդ «ռեգիստրները» վերջին տարիներին այնքան են տարածվել, որ դրանց առանձին մոդելները կարելի է ձեռք բերել անգամ 20 դոլարով, եւ նույնիսկ տաքսի ծառայություններն են գնում»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: