Բաժիններ՝

Նախագծերն ընդունվեցին

Այսօր ԱԺ արտահերթ նիստում ընդունվեցին երեկ քննարկված բոլոր նախագծերը, Մասնավորապես՝ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին,
«Հարկերի մասին», նաև «Հարկերի մասին» oրենքում լրացում կատարելու մասին և կից ներկայացած օրինագծերի փաթեթը, «ՀՀ կենտրոնական բանկի մաuին», ինչպես նաև «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքում փոփոխությունները: Վերջին օրինագիծն ընդունվեց միաձայն՝ ստանալով 103 կողմ և 0 դեմ ձայն:

ԱԺ-ն շարունակում է քննարկել «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է համայնքները տարանջատել ինքնուրույն և բազմաբնակավայր համայնքների, նոր ձևակերպում է ստանում «բնակավայր» հասկացությունը, ներդրվում են «Բնակավայրի վարչական ներկայացուցչի», «Վարչական ներկայացուցիչի նստավայրի» ինստիտուտները, «քաղաքապետարան» և «գյուղապետարան» հասկացությունները փոխարինվում են «համայնքապետարան» հասկացությամբ, փոփոխվում են խոշորացվող համայնքների վարչական սահմանների նկարագրությունները և այլն:

Հիշեցնենք, որ մայիսի 17-ին ՀՀ Լոռու մարզի Թումանյան, ՀՀ Սյունիքի մարզի Տաթև, ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան համայնքային փնջերում անցկացվեցին տեղական հանրաքվեներ (փնջերում ընդգրկված համայնքների միավորման հարցով), որոնց արդյունքները կառավարությանը թույլ են տվել ենթադրել, որ համայնքների խոշորացման գործընթացին անհրաժեշտ է ապահովել շարունակականություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս