Ոստիկանության Իջևանի բաժնում ապրիլի 8-ին, ժամը 16.30-ին 1973 թ. ծնված Նարիման Հ.-ն հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 15.20-ի սահմաններում, տանը, վիճաբանության ժամանակ, կինը` 1983 թ. ծնված Անահիտ Բ.-ն, վառարանի երկաթյա կրակխառնիչով հարվածել է իր ձեռքին և մեջքին` պատճառելով վնասվածքներ:
«Վստահ եմ, որ մեղավորները կպատժվեն, քանզի այլ տարբերակ լինել չի կարող: Չկա արդարացում մարդկանց, ովքեր կարող էին օգնել իմ երեխային, բայց դա չարեցին»,- ասաց Լիա Միսակյանի հայրը: Նա ասաց, որ մինչև վերջ պայքարելու է, իր սկսած գործն ավարտին է հասցնելու, ոչ ոք չի կանգնի իր առաջ. «Այս գործով արդարությունը պետք է դաս լինի բոլորի համար, որպեսզի մեր և ձեր երեխաներին սպասարկեն բարձրակարգ բժիշկներ»:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Կանադայում հայ համայնքի զարգացմանն ու Հայոց Ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանն ուղղված կանադահայ իրավաբանի հայանպաստ գործունեությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ Սուսաննա Բ.-ին, Էդմոնդ Չ.-ին, ինչպես և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Երևանի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ բժշկական օգնություն իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքի առթիվ, ինչը առաջացրել է բուժվող հիվանդի մահը։
Ապրիլի 10-14-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 10-ին՝ առանձին հատվածներում սպասվում են ինտենսիվ տեղումներ, հնարավոր է կարկուտ:
«Երևանում տեսա «Մայր Հայաստան» հուշարձանը, որը խորհրդանշում է խաղաղություն՝ ուժի միջոցով։ Հուշարձանը կարող է հիշեցնել հայ նշանավոր կին-գործիչների մասին, ովքեր զենք են վերցրել և իրենց ամուսինների հետ պայքարել թուրքական զորքերի և քրդական զինվորների դեմ։ Ես կին եմ, լսեք իմ ճիչը։ Երջանիկ եմ, որ այստեղ եմ»,- գրել է Քլոեն։
Ապրիլի 9-ին, ժամը 09.12-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Երևանյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Քիչ առաջ ավարտվեց ՀԽ փոխնախագահ Վարուժան Ավետիսյանի հարցաքննությունը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասի հատկանիշով՝ այն է՝ զանգվածային անկարգություններ նախապատրաստելու հատկանիշով
Քարդաշյան քույրերի խոսքով՝ իրենք երկար ժամանակ երազել են պատմական հայրենիք այցելելու մասին և երջանիկ են, որ գտնվում են իրենց երազանքի երկրում: Նրանք ներողություն են խնդրել հանդիպմանը հայերեն չխոսելու համար և նշել, որ այժմ աշխատում են մայրենի լեզուն սովորելու ուղղությամբ:
Երկու երկրների նախագահները գոհունակությամբ են արձանագրել, որ վերջին տարիներին հաճախ են կազմակերպվում գործարար համաժողովներ, կլոր-սեղաններ, ինչպես նաև գործարար ոլորտի ներկայացուցիչների փոխայցելություններ: Նախագահները համակարծիք են եղել, որ առկա ձեռքբերումները ոգևորիչ են, սակայն բոլորովին չեն արտացոլում համագործակցության իրական ներուժը, և դեռևս զգալի աշխատանք կա այն լիարժեքորեն օգտագործելու համար:
«Ես ողջունում եմ տիկին Քիմ Քարդաշյանի ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում: Միայն իր կողմից այսպիսի ներկայությունն արդեն իսկ երեկ ամբողջ միջազգային մամուլը լցրեց այնպիսի հայտարարություններով, որ կա Հայաստանի Հանրապետություն»:
Վարչապետն հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարին, Վայոց ձորի մարզպետին և ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ ճիշտ հաշվարկ անել և հետևել, որպեսզի խողովակները տարբեր պատճառներով պակասելու դեպքում դրա պատասխանատվությունը չթողնվի մրցույթի հաղթող ընկերության վրա և պետբյուջեն չտուժի:
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Երևանի 21-ամյա բնակչուհուն առևանգելու դեպքի առթիվ։ Ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ։
Քիմ Քարդաշյանի՝ դստեր և ընտանիքի հետ Հայաստան ժամանելու արդյունքում Hello ամսագրի ամերիկյան հրատարակությունը Հայաստանը հայտարարել է լավագույն այցելության վայր:
«Այսօր երբեմն իշխանավորներն ասում են, որ թող մշակույթը ինքն իր համար ստեղծի, մոռանալով, որ ժողովուրդն աղքատ է : Մի թատերական ներկայացում բեմադրելը, գիրք տպագրելը մեծ ծախսեր է պահանջում, եթե գրքի վաճառքի,ներկայացման տոմսի համապատասխան գներ սահմանվեն, ժողովուրդը չի կարող գնել»:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանին:
Քիմ Քարդաշյանը ստորագրեց երկրպագուի կողմից նկարված իր դիմանկարը:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ձյունահոսքի վտանգի պատճառով Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը ապրիլի 9-ին երկկողմանի փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով, 235-րդ և 308-րդ հոդվածների 1-ին մասերով ՀՀ քննչական կոմիտեում հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Այս տարի, երբ աշխարհասփյուռ հայությունը և ողջ առաջադեմ մարդկությունը նշելու են Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը, առանձնահատուկ երախտագիտությամբ ենք հիշում բոլոր նրանց, ովքեր իրենց նպաստն են բերել ցեղասպանության ուսումնասիրության գործին:
Այսօր` Մարտակերտի Սուրբ Կարապետ եկեղեցում, ժամը 19:00-ին մոմավառություն է անցկացվելու` ի հիշատակ զոհված զինծառայող Լևոն Միրզոյանի։
Մենք հայրենիքում հպարտանում ենք ձեզնով ու մեկ անգամ ևս խնդրում ենք հիշել, որ կատարելով կոնկրետ առաքելություն Լիբանանում՝ դուք ձեր ավանդն եք դնում ոչ միայն մեր տարածաշրջանում, այլ ամբողջ աշխարհում խաղաղությունը պահպանելու հարցում, իսկ սա շատ կարևոր առաքելություն է:
Վլադիմիր Գասպարյանը պահանջեց սկզբունքային լինել արտաքին ծառայության կատարելագործման ուղղությամբ՝ սկսած ոստիկանության ծառայողի արտաքին տեսքից ու պահվածքից, մինչև հասարակական կարգի պահպանման ընթացիկ ու կանխարգելիչ միջոցառումներ:
Ա. Դարբինյանի վկայությամբ՝ գործարանում այժմ աշխատում է 70-80 հոգի: Ձեռնարկության տնօրենը հավաստիացրեց, որ լուծված է գործարանի արտադրանքի արտահանման հարցը, եւ առաջիկայում գործարանը կաշխատի ավելի մեծ ծանրաբեռնվածությամբ, նոր աշխատողներ կընդունվեն:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, ասաց, որ իր օրակարգում նրա հետ հանդիպելու հարց չկա, բայց ամեն դեպքում նկատեց, թե Քարդաշյանին պետք է արժանապատիվ ընդունելության արժանացնել ու հպարտանալ, քանի որ ամբողջ աշխարհում նա հայտնի անձնավորություն է:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ քիչ առաջ «Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին ձերբակալված անձանց պահման վայրից տեղափոխեցին Քննչական կոմիտե՝ մեղադրանք առաջադրելու:
Քիմ Քարդաշյանն է ինձ առաջարկել 300 000 դոլար, որ իմ հետ ընթրի, սակայն ես մեծահոգաբար հրաժարվել եմ:
Նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 9-ին Ստեփանակերտ քաղաքում մասնակցել է «Արցախի տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն» հիմնադրամի նորակառույց շենքի բացման հանդիսավոր արարողությանը:
«Հիմնադիր խորհրդարանի» ձերբակալված անդամներին քիչ առաջ ձեռնաշղթաներով բերեցին Քննչական կոմիտե: ՔԿ-ի մոտ հավաքված ՀԽ անդամները բացականչում էին՝ «ազատություն, ազատություն»: