
ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքում հետախուզվող է հայտնաբերվել

Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Աշտարակի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ հոկտեմբերի 17-ին, ժամը 17.10-ին, ԼՂՀ Ստեփանակերտ քաղաքի Ազատության փողոցի թիվ 20 շենքի հարակից տարածքում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1978 թ. ծնված Նվեր Գ.-ն, ով օգոստոսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 183 հոդվածի /Ավտոմեքենային կամ տրանսպորտային այլ միջոցին ապօրինաբար տիրանալն առանց հափշտակելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով: