
Գյումրիում վթարի հետևանքով 3 մարդ է տուժել. լրացված

Tsayg.am-ը գրում է. Հոկտեմբերի 18-ին ժամը 15:30-ի սահմաններում «Գյումրի» բժշկական կենտրոն է ընդունվել ճանապարհատրասպորտային պատահարի հետևանքով տուժած երեք քաղաքացի: Իրականացված համապատասխան բուժզննությունից հետո տուժած, 1991 թ ծնված Ս. Ս -ի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ցնցում, ճակատային շրջանում սալջարդ, 1986 թ-ին ծնված Վ. Ս.-ի մոտ՝ գլխուղեղի ցնցում, իսկ 1989 թ ծնված Կ. Ս.-ի մոտ ախտորոշվել է գագաթային փակ կոտրվածք: Տուժածների նկատմամբ բժշկական օգնություն ցուցաբերելուց հետո միջին ծանրության առողջական վիճակով նրանց տեղափոխել են կենտրոնի ընդհանուր վիրաբուժական բաժանմունք: Մեկ օր մնալուց հետո, տուժածների վիճակը գնահատվել է բավարար և նրանք դուրս են գրվել: