
Երևանում չգործող խանութ է այրվել

Հոկտեմբերի 20-ին, ժամը 02.09-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արտաշիսյան փողոցի թիվ 54 հասցեում գտնվող չգործող խանութում:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.24-ին, մարվել՝ 02.32-ին:
Այրվել է չգործող խանութ (մոտ 20 քմ):