
Տղամարդը բերման է ենթարկվել Բագրատաշենի սահմանային անցակետից

Հոկտեմբերի 17-ին, ժամը 15.15-ին, Բագրատաշենի սահմանային անցակետից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1979 թ. ծնված Վահրամ Թ.-ն, ով մարտի 16-ից ոստիկանության Տարոնի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի /Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը/ 1-ին մասի մեղադրանքով: