ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության օրը տեղի ունեցած ընտրական խախտումների վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում ստացված ահազանգերի ստուգման արդյունքում դեկտեմբերի 8-ին հարուցվել է 3 քրեական գործ՝ այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքերի առթիվ։
Նոյեմբերի 19-ի գիշերը, ժամը 2.45-ին, ոստիկանության Լոռու մարզային վարչությունից Բազումի բաժնում հաղորդում էր ստացվել, որ այրվում է Խնձորուտ թաղամասի 5-րդ փողոցի տներից մեկի դիմացի խոտի դեզը:
2015թ. դեկտեմբերի 6-ին, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ընթացքում «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը հաղորդում է ստացել Թիվ 19/15 տեղամասում հանրաքվեի ընթացքին հետևող Asparez.am լրատվական կայքի (այսուհետ` Ասպարեզի) ներկայացուցիչ Մելինե Ավագյանից և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի ներկայացուցիչ Անի Գևորգյանից, որի համաձայն՝ թիվ 19/15 տեղամասային հանձնաժողովի անդամներն արգելում են իրենց արդյունավետորեն դիտարկել ընտրողների ստորագրած ցուցակները, մասնավորապես` արգելվում է ծանոթանալ ընտրողների ցուցակներին և նշումներ կատարել դրանց վերաբերյալ իրենց մոտ եղած թղթում:
2015 թվականի դեկտեմբերի 6-ին «News.am» էլեկտրոնային կայքում հրապարակված «Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն անցնում է կեղծիքներով» վերտառությամբ հոդվածի համաձայն՝ «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Ազատության հրապարակում հայտարարել է, որ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է նաև թիվ 7/33 տեղամասի դիմաց կայանված «Գազել» մակնիշի ավտոմեքենայում քաղաքացիներին գումար բաժանելու դեպք:
«Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանը հայտնել է, որ 2015 թվականի դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, Երևանի Կոմիտաս 56 հասցեում գտնվող «Այո» ընտրական քարոզչական շտաբի դիմաց, իր լիազորություններն իրականացնելու ժամանակ, հիշյալ շտաբից դուրս է եկել ինքնությունը չպարզված տղամարդը, ձեռքով փակել է տեսախցիկի օբյեկտիվը՝ խոչընդոտելով տեսանկարահանման բնականոն ընթացքը և պահանջել է հանձնել տեսախցիկը կամ հիշողության կրիչը:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17:30-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում առանց տեղումների եղանակ է:
«Մի կախված մարդ ուզում է մեր այսօրվա լավ տրամադրությունը փչացնի, բայց ես ուզում եմ հայտարարեմ ի գիտություն մեր հանրությանը, իմ հայտարարագրից ավել ինչ-որ կախված մարդը ներկայացրեց, նվիրում եմ իրեն»,- պատասխանեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Դեկտեմբերի 8-ին հիվանդանոցից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 12.40-ին, ձախ բազկի հոդախախտով, բուժօգնության է դիմել ՌԴ քաղաքացի, 1968 թ. ծնված Ալեքսանդր Տ.-ն:
«Իրականության մեջ իրադրությունը ՀՀ և Արցախի սահմանին մնում է լարված, դեռ ավելին՝ վերջին օրերին՝ մեր սահմանադրական հանրաքվեի նախօրյակին, ընթացքում և հիմա, հասել է գագաթնակետին ոչ միայն հրաձգային զենքերից, այլև խոշոր տրամաչափի, 60, 82 և 120 մմ-անոց ականանետերից են կրակում:
52-ամյա տղամարդը որոնվում է որպես անհայտ կորած:
«Պատուհանները ներսից սառցակալում են, ջուրը կաթում է գլխներիս, ամանները դնում եմ տակը, որ ջուրը գետնին չսառչի: Սապոգ չուներ, մի քանի օր առաջ եմ 1000 դրամով օգտագործած սապոգ վերցրել, դեռ փողն էլ չեմ տվել…Ինքն էլ տաքին սովոր ա: Արևն էլ դուրս եկած էղնի, ասում ա՝ տատիկ, պեչկան վառի, ես մրսում եմ: Բա ես մեղք չե՞մ, ես ո՞նց քեզ էդքան տաքացնեմ»:
Դեկտեմբերի 9-ին, ժամը 15.12-ին տեղեկություն է ստացվել, որ Գյումրի-Երևան ավտոճանապարհի 45-50-րդ կմ-ին՝ Մարալիկ քաղաքի «Ռուբլյովկա» ռեստորանային համալիրի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 9-ին այցելել է «Ազատ Արցախ» օհանրապետական թերթի խմբագրության նոր գրասենյակ, հանդիպել թերթի ղեկավար կազմի հետ, շրջել աշխատասենյակներում եւ ծանոթացել ավարտման փուլում գտնվող աշխատանքներին:
Ստեղծված բախտորոշ իրավիճակում Հայրենիքում ու արտերկրում ապրող բոլոր հայերին և Հայաստանի քաղաքացիներին կոչ ենք անում բռունցքվել ու միասնական ճակատ կազմել հայոց պետականությունը կազմաքանդող վարչախմբի դեմ՝ զորավիգ լինելով հանուն ազգի ազատ ինքնորոշման իրավունքի Երևանի Ազատության հրապարակում պայքարող մեր հայրենակիցներին:
ՀՀ զինված ուժերի սպայական, ենթասպայական և պայմանագրային շարքային կազմի զինծառայողների համար հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության ժամանակահատվածը կհաշվարկվի որպես կրկնակի ստաժ: Այս հարցն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ՊՆ փոխնախարար Արա Նազարյանը: «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրինագծում, ըստ նրա, այս փոփոխությունը թույլ կտա խթանել ԶՈՒ ծառայողներին և բարձրացնել կազմի համալրման արդյունավետությունը:
Դեկտեմբերի 10-14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Որպես ցեղասպանությունը վերապրածի ժառանգ՝ ես երախտապարտ եմ բոլոր նրանց, ովքեր չեն դադարում իրենց կյանքը նվիրաբերել հանուն այլոց փրկության: Հուսով եմ, որ այսօրվա իրադարձությունը կօգնի հանրության ուշադրությունը հրավիրել մարդկային կյանքի եւ մարդու արժանապատվության անձեռնմխելիությունն ապահովելուն եւ հումանիտար գործունեությանը սատարելուն ուղղված՝ կառավարությունների կողմից կոլեկտիվ հանձնառությունն ստանձնելու անհրաժեշտությանը»,- հայտարարում է «100 LIVES» նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:
Աշխատանքից ազատվելու դիմումս սահմանադրության հանրաքվեի հետ որևէ կապ չունի, կառավարության աշխատակազմի հետ ես որևէ խնդիր չունեմ, Ռուբեն Զաղինյանի հետ հարաբերությունները ոչ միայն լարված չեն, այլ` առավել քան բարեկամական են:
Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ հակառակորդի կողմից պայմանագրային զինծառայող, ավագ լեյտենանտ Գարիկ Գուրգենի Ավանեսյանի սպանության դեպքի առթիվ։
ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբույքան իր էջում տեսանյութ է տեղադրել, որտեղ ներկայացված է, թե ինչպես է հայկական կողմը ոչնչացնում ադրբեջանական գումարտակները:
Կապալային եղանակով իրականացվող շինարարության գինը ձևավորվում է կատարվելիք աշխատանքների ծավալների արժեքից` ներառյալ նյութերի արժեքները, վերադիր ծախսերը, հարկային պարտավորությունները, ընդ որում` հարկային պարտավորությունները և վերադիր ծախսերը կազմում են շինարարության գնի 35%-ը:
Ադրբեջանական կողմին բանակցային գործընթացի տրամաբանության մեջ պահելու համար, հայկական կողմի ուժային զսպման գործողություններին զուգահեռ՝ ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հասցեական արձագանքի անհրաժեշտությունը:
Բաղրամյան փողոցում Էլեկտրաէներգիայի գնի բարձրացման դեմ պայքարի օրերին «Ֆոտոլուր»-ի հեղինակած հայտնի լուսանկարը` Վահրամ Բաղդասարյանի հեղինակությամբ, տեղ է գտել նաև «Ռոյթերս»-ի տարվա ամենահաջողված ու տպավորիչ լուսանկարների շարքում։
168.am-ի տեղեկություններով՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող, պահեստազորի մայրո Գարիկ Խաչիկի Մարությանն Արմավիրի մարզի Հայթաղ համայնքից է: Դեկտեմբերի 4-ին ձերբակալված մայորը ծնվել է 1977թ. մարտի 3-ին:
Նա աղջկա հետ եկավ ԱԺ նիստների դահլիճ, ու մեզ հետ զրույցում պարզաբանեց, որ աղջկան տարել է իր աշխատասենյակ, սակայն փոքրիկն այսպես է արձագանքել. «Ասում է՝ բայց սա քո տեղը չէ, ասում եմ՝ ո՞նց իմ տեղը չէ, ասում է՝ բա, այստեղ ո՞նց են ասում՝ անջատեք խոսափողը»:
Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ական երկու պատգամավորներին շանտաժի փորձ անելու մեղադրանքով հուլիսի 27-ից անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանի խցակիցը զինված հանցախմբի գործով կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ Գևորգ Ջնդոյանն է։
Իրադրությունն առաջնագծում շարունակում է մնալ լարված: Հակառակորդն առաջին անգամ հրասայլից /տանկ/ արկակոծման է ենթարկել ՊԲ հարավային ուղղությամբ տեղակակայված մարտական դիրքերը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքները:
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 9-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
2015 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի: