
Վանաձորցի 4-ամյա աղջնակի ոտքերը վագոն-տնակում ցրտահարվել են. news.am

news.am–ը գրում է. Վանաձորի տնակային ավաններից մեկում եղբոր հետ տատիկի խնամքին գտնվող 4-ամյա Մարինեի ոտքերը ցրտահարվել են: Բժիշկներն ախտորոշել են 1-2-րդ աստիճանի ցրտահարություն:
Թե հատկապես երբ է ցրտահարվել երեխան, փոքրիկի տատիկը դժվարանում է ասել, սակայն ասում է, որ տնակում այնքան ցուրտ է, որ նույնիսկ ջուրն է դույլի մեջ սառչում:
Տատիկը, որը մենակ է մեծացնում թոռնիկներին, Մարինեին ու նրա 5–ամյա եղբորը, ամեն օր ստիպված է լինում փայտը շալակած տուն բերել` վագոն-տնակը տաքացնելու համար: Սակայն տնակը երբեք բավարար չափով չի տաքանում։
«Պատուհանները ներսից սառցակալում են, ջուրը կաթում է գլխներիս, ամանները դնում եմ տակը, որ ջուրը գետնին չսառչի: Սապոգ չուներ, մի քանի օր առաջ եմ 1000 դրամով օգտագործած սապոգ վերցրել, դեռ փողն էլ չեմ տվել…Ինքն էլ տաքին սովոր ա: Արևն էլ դուրս եկած էղնի, ասում ա՝ տատիկ, պեչկան վառի, ես մրսում եմ: Բա ես մեղք չե՞մ, ես ո՞նց քեզ էդքան տաքացնեմ»,- պատմել է տատիկը` հավելելով, որ չի էլ նկատել, թե հատկապես երբ է ցրտահարվել երեխան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: