18-ամյա աղջկան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ամուսնության նպատակով ընկերություն անելով տղայի հետ և նույն ամսվա կեսերին իր բնակարանում իր կամքով մի քանի անգամ սեռական հարաբերություն ունենալով նրա հետ և տեղեկանալով, որ վերջինս լքել է իրեն, նրան պատժելու նպատակով, գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկությունները կեղծ են, կատարել է հանցագործության մասին սուտ մատնություն՝ մեղադրելով նրան ծանր հանցագործության կատարման մեջ:
«Մեզ ոչ ոք պաշտոնապես նույնիսկ թուղթ չի ցույց տվել: Որպես ծնողների՝ ոչ ոք պաշտոնապես չի հայտարարել, որ նա 10 տարի է ստացել: Իսկ այդպեսգ ի՞նչ կարող ենք ասել: Մենք չենք հավատում մեղավորությանը, չենք ընդունում պատիժը, որովհետև մենք գիտենք, որ նա չէ, մենք հավատում ենք դրան: Ինչ պատիժ կարող է լինել, եթե նա չի եղել»: Նրա խոսքով՝ երբ հանդիպի որդուն, այդ ժամանակ էլ պարզ կլինի. «Երբ ես հանդիպեմ նրան, խոսեմ հետը, այդ ժամանակ կերևա»:
Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու Երևանում ավտոմեքենայի սրահից կատարված գողության հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:
Ճակատագիր գոյություն չունի: Ըստ Սուրբ Գրքի Աստված մարդուն ստեղծել է «Իր պատկերով և նմանությամբ», այսինքն՝ ազատ կամքով: Ազատությունը մեր անձի հատկանիշն է: Անձն ազատ է իսկապես, որովհետև նրան ոչ ոք չի կարող ստիպել սիրել կամ մտածել ինչ-որ բան:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 17.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Արտաշիսյան փողոցում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի մոտակայքում, տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Գեներալ Սարոյանը կասկածի տակ է դնում, որ Անդրեաս Ղուկասյանի տանեցիներն իրեն ձայն կտան, վերջինիս կինն էլ կասկածում է, որ գեներալի տանեցիներից բացի որևէ մեկը իսկապես ձայն կտա նրան:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ հասարակական տրանսպորտի սպասարկման որակի նկատմամբ իրականացվող ամենօրյա հսկողության հետ կապված նախորդ շաբաթ ստուգայցերի ժամանակ հայտնաբերված խախտումների մասով կազմվել է 46 վարչական արձանագրություն:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի գիտաշխատող Հովակիմ Զաքարյանը ֆեյբուքյան իր էջում գրել է:
Հայկական թարմ պտուղ-բանջարեղենը հիմնականում արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Ղազախստան, Բելառուս, Լեհաստան, ԱՄԷ, Քուվեյթ և Չեխիա։
Չորրորդ կարգի վթարայնության շենքերում ապրող շուրջ 100 ընտանիք ևս ապահովվել է նոր բնակարանով:
ԼՂՀ ոստիկանության պետ Կամո Աղաջանյանը խորհրդակցություն է անցկացրել, որը նվիրված է եղել ընթացիկ տարվա անցած ինն ամիսների ընթացքում ոստիկանության օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքների ամփոփմանը:
Հոկտեմբերի 31-ին Թբիլիսիում հանդիսավորությամբ կվերաբացվի վերականգնված Հայ Առաքելական եկեղեցու Վիրահայոց թեմի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ տաճարը (Բերդի Մեծ եկեղեցին):
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Բազումի բաժնի աշխատակից, ոստիկանության մայոր Նորայր Ճաղարյանը կատարել է պաշտոնեական կեղծիք:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ բացօթյա ապօրինի առևտրի կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ զեկուցվել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կազմվել է 11 վարչական արձանագրություն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է վարչական շրջանների համապատասխան կառույցների հետ համատեղ շարունակել խիստ հսկողությունը և արգելել պոլիէթիլենային ծածկերի միջոցով սահմանազատված օբյեկտների և տաղավարների գործունեությունը:
Օրերս հայալեզու և ռուսալեզու տարբեր կայքէջեր հղում անելով «Кремлевская пресса»-ին՝ գրում էին, որ «Նոր Հայաստան» նախաձեռնությունը ստեղծում է «Աշխարհի հայերի անձնագիր», որը, ըստ այդ նախաձեռնության՝ դառնալու է ամբողջ աշխարհում ցրված հայերին միավորող փաստաթուղթ: Նշվում էր նաև, թե այդ փաստաթուղթն ունենալու է սոցիալական կարգավիճակ և կտրամադրվի այն անձանց, ովքեր ընդունում են հայերի հետ էթնիկական կամ սոցիալ-մշակութային ընդհանրությունը:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները խուզարկություն են կատարել 1946 թ. ծնված Վարդուշ Կ.-ի տանը
Հայաստանը ներառվել է աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակում, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել կամ միայնակ գնալ տուն: Վարկանշային աղյուսակը կազմել է հեղինակավոր The Independent պարբերականը: Հարցման արդյունքների ժամանակ հարցման մասնակիցները պետք է պատասխանեին հարցին, թե արդյոք իրենց անվտանգ զգում են գիշերը քաղաքում քայլելիս կամ այն վայրում, որտեղ բնակվում են: Հենց մասնակիցների պատասխաններն էլ օգնել են ձևավորել աշխարհի ամենաանվտանգ երկրների տասնյակը, որտեղ կարելի է գիշերային ժամերին անվտանգ զբոսնել:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ նախորդ շաբաթ գրանցվել է ապօրինաշինության և հողազավթման 4 դեպք, որոնցից 2-ի մասով իրականացվել են քանդման աշխատանքներ:
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մաշտոցի բաժնի ծառայողները Երևանի Հալաբյան և Աբելյան փողոցների խաչմերուկից, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, բերման են ենթարկել 1969 թ. ծնված Հայկ Ա.-ին՝ իր վարած «BYD» մակնիշի ավտոմեքենայով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Ալավերդի քաղաքի բնակչի նկատմամբ հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած սպանության փորձի մի շարք հանգամանքներ, առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, և միջոցներ են ձեռնարկվում՝ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Այսօր «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի լոկոմոտիվային դեպոյում շահագործման հանձնվեց առաջին վերանորոգված ջերմաքարշը: «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Սերգեյ Վալկոն լրագրողների հետ զրույցում ասաց, որ ջերմաքարշը վերանորոգվել է ПР3 ծավալով, ինչն, ըստ նրա՝ հավասար է հիմնավերանորոգման. «Նմանատիպ վերանորոգումը առաջին անգամն է Հայաստանի տարածքում, և ես համոզված եմ, որ ապագայում մեր գործընկերները նոր հաջողությունների կհասնեն»:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 03.44-ին ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում «ԶԻԼ» մակնիշի բեռնատարի ետևի անիվը հայտնվել է փոսում, դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Պարզվել է, որ նախկին կաշվի գործարանի տարածքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս Բ. Ղ.-ը և Ժ. Բ.-ը եղել են մոտ 5մ բարձրության վրա գտնվող երկաթբետոնե կառուցատարրի (12 քմ) վրա: Դեռևս չբացահայտված հանգամանքներում պանելը պոկվել է և ընկել:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 01.12-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Նարեկացի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հոկտեմբերի 27-31-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 12.50-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 11.25-ի սահմաններում Արարատի մարզի Մասիս քաղաքի «Կայարան» կոչվող տարածքում շինարարական աշխատանքներ կատարելիս բետոնե սալիկը պոկվել և ընկել է 1984 թ. ծնված Բ. Ղ.-ի և 1980 թ. ծնված Ժ. Բ.-ի վրա:
«Մեր սիրելի Քրիստինե Պեպելյանը սահմանապահ Բաղանիսին նվիրաբերեց 600.000 դրամ գումար: Շնորհակալություն Քրիստինեին՝ մեր կողքին լինելու և օգնելու համար: Գումարը կօգտագործենք գյուղի գիշերային լուսավորության ցանցը ընդլայնելու նպատակով»:
Այսօր ԱԺ նիստում օրակարգի քննարկման ժամանակ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը հայտարարեց, որ ՀՀ-ում միայն 176 հազար մարդ ունի ID քարտ: Ըստ նրա՝ քաղաքական մեծամասնությունը ներկայացրել է օրինագիծ, որով փոփոխություն է արվում, որ ID քարտ ունեցողների համար պարտադիր չէ կնիքն ու հասցեն: Բիշարյանի խոսքով՝ դա անձը հաստատող փաստաթուղթ չէ, դրանով թույլ չի տրվում հատել սահմանը և երկակի ստանդարտ է կիրառվում ընտրական գործընթացին մասնակցություն թույլատրելու դեպքում, որն անընդունելի է կասկածի տակ է դնում հանրաքվեն:
Հոկտեմբերի 26-ին, ժամը 10.50-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Շահումյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 26-ին մասնակցել է համայնքապետների համար կազմակերպվող դասընթացների հերթական փուլի բացման արարողությանը և մասնակիցներին մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: