Շահեն Հարությունյանին ազատ են արձակել
«Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի որդուն՝ Շահեն Հարությունյանին այսօր ոստիկանական բաժին էին տարել:
Հիշեցնենք, Շահեն Հարությունյանը պատմել էր, որ առավոտից ոստիկաններն իրենց բնակարան էին այցելել և առանց որևէ մեկնաբանության՝ հրահանգել էին պատրաստվել և հետևել իրենց: Նրանց բնակարանում որևէ խուզարկություն չէր կատարվել։
Քիչ առաջ նա ֆեյբուքյան էջում գրառում է կատարել. «Հենց նոր ազատ արձակեցին ապօրինաբար 9.30 ժամ ոստիկանական «ձերբակալում-հսկողությունից»։