Բաժիններ՝

«Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանին ու Արամ Հակոբյանին մեղադրանք է առաջադրվել, նրանք կալանավորվել են

Դատարանը բավարարել է «Սասնա ծռեր» խմբի անդամներ Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդությունը: Այս մասին «Արմենպրես»­ին տեղեկացրեց պաշտպան Լուսինե Հակոբյանը:

Գագիկ Եղիազարյանի և Արամ Հակոբյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 219 հոդվածի 3­րդ մասի 1­ին կետով (Կազմակերպված խմբի կողմից՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը) և 235-­րդ հոդվածի 3­րդ մասով (կազմակերպված խմբի կողմից՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)։

Նրանք, սակայն, իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում: Փաստաբանի տեղեկացմամբ` Գագիկ Եղիազարյանն ու Արամ Հակոբյանը կալանավորվել են ու տեղափոխվել ԱԱԾ մեկուսարան:

Հուլիսի 17­ի առավոտյան մի խումբ զինված անձինք մուտք են գործել ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի տարածք և բռնության սպառնալիքով պահել այնտեղ գտնվող անձանց, որոնց բաց են թողել մեկ շաբաթվա ընթացում, իսկ հուլիսի 27­ին կրկին պատանդ են պահել գնդի տարածք մեկնած «Շտապօգնության» բժիշկներին:

ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի վրա հարձակման
հետևանքով զոհվել է Ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը: Հարձակման ընթացքում հրազենային վնասվածքներ են ստացել ՀՀ Ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, Ոստիկանության փոխգնդապետ Հրաչ Խոստեղյանը, Ոստիկանության ենթասպա Գագիկ Մկրտչյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս