Հիմնադիր Խորհրդարանը կոչով դիմել է Սերժ Սարգսյանին
Ս.թ. հունիսի 29-ի երեկոյան, լույս 30 –ի առավոտյան ՀՀ իշխանությունը զավթած հանցագործ բանդան իր պարագլուխ Սերժիկ Սարգսյանի անմիջական հրահանգով իրականացրեց պետական զանգվածային ահաբեկչության հերթական անօրինակ գործողությունը:
Այս անգամ նա մարտադաշտի էր վերածել Երևանի թաղամասերից մեկը ՝ Սարի թաղը, ուր ի համերաշխություն Սասնա Ծռեր խմբավորման ապստամբների հավաքվել էր համակիր քաղաքացիների հոծ բազմություն:
Տուն չունեցող քարանձավաբնակներին հատուկ բարբարոսական ջերմերառանդությամբ ՀՀ ոստիկանապետության զորքերը և իրենց ենթակա քաղաքացիական շորեր հագած, քրեական խուժանը հարձակվելով խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքից օգտվող անզեն քաղաքացիների վրա օգտագործել են հատուկ միջոցներ, որի արդյունքում հարյուրավոր անզեն քաղաքացիներ ծեծվել և բերման են ենթարկվել, տասնյակ լրագրողներ ենթարկվել են բռնությունների իրենց լրագրողական պարտականությունները կատարելիս, իսկ շուրջ 60 քաղաքացի դիմել են հիվանդանոցներ՝ստանալով տարբեր աստիճանի, այդ թվում ծանր մարմնական վնասվածքներ:
Երևանի խիտ բնակեցված Սարի թաղի բնակիչները նույնպես զոհն են դարձել զանգվածային ահաբեկչության: Նրանց տները ենթարկվել են գազային նռնակատետման, հրդեհի, գույքի ոչնչացման, ոստիկանների՝ զենքի սպառնալիքով բռնի ներխուժման, իսկ բնակիչներներից շատերը՝ ծեծի և հոգեբանական ստորացման:
Վերոնշյալը վառ կերպով վկայում է, որ Հայաստանում իշխանությունը զավթել է պետական զանգվածային ահաբեկչություններ իրականացնող հանցագործ ավազակախումբ, և որից ազատվելը ենթադրում է հակաահաբեկչական գործողություններ: Այսպիսով բոլորի համար ակնհայտ է դառնում Սասնա Ծռերի գործողությունների, որպես բռնակալության տապալման վերջի միջոցի անհրաժեշտությունը:
Կոչ ենք ուղղում Սերժ Սարգսյանին:
Եթե դու չես ուզում արժանանալ Չաուշեսկուի ճակատագրին, ապա ունես մեկ քայլ՝ պիտի անհապաղ ենթարկվես ժողովրդի կամքին և սկսես իշխանության խաղաղ փոխանցման գործընթացը, որի առաջին քայլը բանակցությունների սկսելն է Սասնա Ծռերի ապստամբների հետ: Սա մեր ժողովրդի ու քո վերջին հնարավորությունն է անցնցում քաղաքական փոփոխությունների…»: