Գևորգ Սաֆարյանի պաշտպան Տիգրան Հայրապետյանը դիմել է Արդարադատության խորհուրդ՝ 4 դատավորների պատասխանատվության ենթարկելու պահանջով: Խոսքն այն դատավորների մասին է, որոնք առնչություն են ունեցել Գևորգ Սաֆարյանին կալանավորելու, որոշման դեմ բողոքի, ինչպես նաև նրա նկատմամբ գրավ կիրառելու միջնորդությունների քննությանը: Փաստաբանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ կայացված որոշումները մեկը մյուսին գերազանցել են անօրինականությամբ, չպատճառաբանվածությամբ, ակնհայտ անհիմն լինելով:
Երևանն այս տարի ամռանն ավելի շատ համակցող չվերթներ կունենա, քանի որ Երևան չվերթներ իրականացնող շատ ավիաընկերություններ ավելացրել են իրենց չվերթների հաճախականությունները և ուղղությունները:
Սեյրան Օհանյանը նշեց, որ տղամարդկային կոլեկտիվում կոնֆլիկտներն անխուսափելի են: «Իսկ այդ կոնֆլիկտների հիմքում ընկած է անհանդուրժողականության մթնոլորտը, որի պատճառը արատավոր բարքերն են՝ մականուններ, հայհոյանքներ, գողական խոսակցություններ: Մենք դրա դեմ պետք է պայքար տանենք: Ես հրավիրել եմ, որ այդ պայքարի մեջ ընդգրկվեն դպրոցները, իրավապահ մարմինները, հասարակական կազմակերպությունները, սակայն սա չի նշանակում, որ բանակը միայն պահանջատեր է: Մենք սրանով նաև բարձրացնում ենք հրամանատարական կազմի պատասխանատվությունը, որպեսզի հասարակությ ունը հետո չասի՝ մենք մեր բաժին գործն արել ենք, իսկ դո՞ւք ինչ եք արել»,- եզրափակեց ՀՀ պաշտպանության նախարարը:
Մարտի 2-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Ասկերանի ուղղությամբ:
Հայաստանի Հանրապետության պաշտպանական քաղաքականությունն իր մեջ ներառում է ոչ միայն բոլոր զորամիավորումները և սպառազինության մակարդակը, այլ բոլոր այն ոլորտները, որոնք ներդրում ունեն երկրի անվտանգության համակարգը ձևավորելու մեջ:
Փետրվարի 29-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել 1976 թ. ծնված Գեորգի Դ.-ին:
Մոսկվայի օդանավակայանները եղանակային վատ պայմանների հետևանքով չեղյալ են հայտարարում կամ հետաձգում թռիչքները, հայտնում է gazeta.ru-ն:
«Պատգամավորներին իրենց տերն է դաստիարակում. մենք այդպիսի օրինակներ ունեցել ենք, երբ պատգամավորներին իրենց տերն է հրապարակավ պատժել, իրենց տեղը ցույց է տվել, այնպես որ` Էթիկայի հանձնաժողովի ֆունկցիան, վերջիվերջո, կատարում է երկրի ղեկավարը կամ իրենց կառավարական Էթիկայի հանձնաժողովի նախագահը»,- այսօրվա ասուլիսին նշեց հեղինակ-կատարող Վահան Արծրունին:
Կանանց միջազգային օրվա՝ Մարտի 8-ի նախօրեին Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել Է «Ուսադիրներով տիկին- 2016» մրցույթը: Մրցումները, որոնց 50 կանայք են մասնակցում Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորների զորամասերից, կանցնեն երեք փուլով, որոնց ընթացքում մասնակիցները կցուցադրեն իրենց պրոֆեսիոնալ հմտությունները, ստեղծագործական ունակությունները եւ ցուցադրաքայլքի արվեստը:
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանի առողջական վիճակը գնահատվում է լավ, և նա արդեն ի վիճակի է անցնելու աշխատանքի: Այս մասին տեղեկացրել է ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանը: «Ազգային ժողովի նախագահի ինքնազգացողությունը եղել և մնում է լավ: Հավելեմ, որ խորհրդարանի ղեկավարի առողջական վիճակը թույլ է տալիս անցնել աշխատանքի»,- […]
Երբ լրագրողները նշեցին, որ ըստ Էթիկայի հանձնաժողովի՝ «դրանք սպառնալիքի տարրեր չեն պարունակում, և, որ դրանք բարոյական դաշտում վիրավորանքներ են, ու, եթե կան այդպիսիք, ապա պետք է դիմի դատարան», Մերուժան Տեր-Գուլանյանն այսպես արձագանքեց. «Այդ դեպքում ինչի՞ համար է Էթիկայի հանձնաժողովը: Եթե ոչ՝ բարոյական խնդիրներով, ապա ուրիշ ինչո՞վ պետք է զբաղվի ինքը: Այդ հանձնաժողովն ընդհանրապես պետք չէ»:
«Շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե մենք ունենայինք «ճշտով» հանձնաժողով, առավել ևս, որ ունենք այդ գաղափարախոսության ու արժեհամակարգի համապատասխան բոլոր մասնագետները նույն ԱԺ-ում, որոնք կարող են «ճշտով» որոշել՝ որ պատգամավորն է համապատասխանում այդ կանոնակարգին, որը՝ ոչ»:
Մոսկվայում այս գիշեր սպասվում են ձյան առատ տեղումներ, որը կկազմի տեղումների ամսական նորմայի մինչև 60%-ը, հայտնում է RIA Novosti-ն:
Մարտի 2-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, մարտի 5-ին շրջանների մեծ մասում, մարտի 6-ին Վայոց Ձորում, Սյունիքում սպասվում է անձրև:
54-ամյա կինը ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր տվել, որ իր տնից գողացել են բջջային հեռախոսը:
«Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ-ի կողմից Հրազդանի կիրճում իրականացվող վերակառուցման աշխատանքներով պայմանավորված` մարտի 2-ին` ժամը 06:00-20:00-ն ընկած ժամանակահատվածում, կդադարեցվի երթևեկությունը Մանկական երկաթուղու հարակից Օղակաձև և Ուրուգվայի անվան հրապարակից մինչև Հրազդանի կիրճ՝ Երևան ՀԷԿ N.1 հարակից կամուրջ ճանապարհահատվածում:
Ներկայումս 20-ամյա տղան իր քեռու որդու նկատմամբ, ով 8 տարեկան է, դանակի սպառնալիքով ստիպել է սեքսուալ բնույթի գործողություններ կատարել:
այնտեղ, երբ ԶԼՄ-ներից լսել են սարսափելի սպանության մասին լուրը, հայտնում է LifeNews-ը:
Մարդիկ ծաղիկներ են տանում նաև մետրոյի «Օկտյաբրսկոյե պոլե» կայարանի մոտ, որտեղ ձերբակալվել էր ուզբեկ դայակը:
«Օդի ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի 8-12 աստիճանով: Մարտի 2-ից Արարատյան դաշտում կտրուկ բարձրանալու է գիշերային ջերմաստիճանը: Մարտի 3-ից հետո նվազագույն ջերմաստիճանները կտատանվեն +8 -+10 աստիճանների սահմանում: Այս ջերմային ֆոնը բնորոշ է ապրիլի առաջին տասնօրյակին: Ապրիլի առաջին տասնօրյակում Արարատյան դաշտում և հանրապետության ցածրադիր հատվածներում ջերմաստիճանը կհասնի 20-21-ի»,-նշեց նա:
Ոստիկանության Կենտրոնականի բաժին դիմած տղամարդը հայտնել էր, որ Երևանի Տիգրան Մեծի թիվ 10 հասցեում գտնվող սուպերմարկետում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է 30.000 դրամ և զեղչի քարտեր:
Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, մարտի 1-ին` ժամը 11.29-ին, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով):
Երանի նորից գան ժամանակներ, երբ մարտի 1-ը լինի պարզապես գարնան առաջին ուրախ օր:
«Ծաղկաձորը երեք օրով վերածվելու է ինտելեկտուալների համաշխարհային մայրաքաղաքի: Ավելորդ է ասել, թե ինչ մեծ ռեզոնանս ու դրական հետևանքներ այն կունենա միջազգային մամուլում և Հայսատանում ինտելեկտուալ շարժման հետագա զարգացման վրա: Որպես կազմկոմիտեի համանախագահ պարբերաբար կտեղեկացնեմ ձեզ մեր աշխատանքների մասին»,- գրել է նա:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 1-ին` ժամը 11.29-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Հրազդանի կիրճում՝ Երևան-1 հիդրոկայանի մոտակայքում, առաջացել է հողաշերտի նստվածք (առատ ջրի պատճառով). անհրաժեշտ է օգնություն:
Մի տեսակ շատ բան փոխվեց` դաստիարակության, կրթության հետընթացն ակնհայտ է։ Ես չեմ կարծում, որ հանձնաժողովներով հնարավոր է այդ վիճակը շտկել։ Շատ խորը վիճակ է, և, ճիշտն ասած, մեղքը տեսնում եմ շատ ավելի բարձր ատյաններում։ Եթե երկրի նախագահն իր բոլոր ելույթներում մամուլի դեմ ինչ-որ հայտարարություններ է անում, համարում է, որ երկրի գաղջ մթնոլորտի մեղավորը լրագրողներն են, լրագրողները պատվեր են կատարում, և այլն, դա ոնց որ մի տեսակ նշան է թոխմախների, շմայսների համար, որ լրագրողների վրա հարձակվեն, վիրավորեն, հայհոյեն։
3 օր շարունակ Թբիլիսիի արվարձանում տեղի է ունեցել «Ռեսո» ապահովագրական ընկերության նախագահ, հայազգի միլիարդատեր Սերգեյ Սարկիսովի դստեր՝ Իյայի հարսանիքը Միխայիլ Մախարաձեի հետ, գրում է super.ru-ն: Իյան Սարկիսովի երեք երեխաներից մեկն է:
Մոսկվայում դայակը ցույց է տվել և պատմել, թե ինչպես է սպանել 4-ամյա երեխային:
Մոսկվայում ոստիկանությունն ուժեղացրել է երիտասարդության շրջանում քսենոֆոբիայի հնարավոր բռնկման կանխարգելման աշխատանքները, հայտնում է Interfax-ը՝ հղում կատարելով աղբյուրին:
Փետրվարի 29-ին, ժամը 21.50-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 129/ 6 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 38-ամյա կնոջ և նրա 16-ամյա որդուն:
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր նշանակված էր Միջազգային Դուքենդոյի և Ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը: