Թուրքիայի բանտերից մեկում պատիժը կրող պոլսահայ գրող, լրագրող և լեզվաբան Սևան Նիշանյանի համար արդար դատավարություն կազմակերպելու պահանջով ստորագրահավաք է սկսվել «Change.org» կայքում:
Միջինքի օրը տոնական նշանակություն չունի, ուստի պահքն այդ օրը չի լուծվում, այլ պահվում է նույն խստությամբ:
Մարտի 1-ից արդեն գործում է համաձայնեցված հայտարարագրի նոր ձևը: Այսուհետ ճանապարհատրանսպորտային պատահարների մասնակից վարորդները կարող են չսպասել ապահովագրական ընկերության աշխատակցին, կնքել այդ համաձայնագիրը և հեռանալ դեպքի վայրից, եթե ակնկալվող վնասի հատուցման չափը չի գերազանցում 50 հազար դրամը: Հայաստանի ավտոապահովագրողների բյուրոն, ի պատասխան մեր հարցման, ներկայացրել է գործընթացի մանրամասները:
Մարտի 1-ին, ժամը 21.01-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Երևանում քիչ չեն արագ սննդի կետերը: Թե որքանո՞վ պահանջված կլինի McDonald’s-ը Հայաստանում, և ի՞նչ կփոխի այն մեր շուկայում, 168.am-ը հետաքրքրվեց Էկոնոմիկայի նախարարության Առևտրի վարչության պետ Գագիկ Քոչարյանից:
«168 Ժամի» (168.am) զրուցակիցն է նախկինում «Լինսի» հիմնադրամի փոխնախագահ, «Կալիֆորնիա Կուրիեր» պարբերականի հրատարակիչ Հարութ Սասունյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը խորհուրդ է տալիս ավարտել կորիզավոր պտղատու ծառատեսակների էտը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը:
Դարի պահանջին համահունչ մեծանում է կայքերի նկատմամբ հետաքրքրությունը:
Ուժեղացված ծառայություն հանրապետության ավտոճանապարհներին:
Մարտի 1-ին, ժամը 20.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սպանդարյան Մաշտոց փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ, տուժածներ չկան, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Սպանության և ապօրինի զենք կրելու մեղադրանքներով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում:
Արարատի մարզում կատարված սպանության մանրամասները:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ի ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Քրիստինեն բաց կապույտ աչքեր ունի ու ոսկեգույն մազեր. ճիշտ երկնքի ու արեւի համադրության նման: 8 տարեկան է: Երազում է բժշկուհի դառնալ, որ «սրսկի՝ մարդիկ լավանան». գուցե այն պատճառով, որ տատիկն է հիվանդ: Երկրորդ դասարանում է սովորում, հիմնականում՝ չորսերով:
«Անկախության տարիների սկզբից ի վեր քաղաքացիական պաշտպանության ուղղությամբ զգալի աշխատանք է կատարվել: 1988 թվականի երկրաշարժի, ղարաբաղյան պատերազմի ժամանակ շատ դժվար պայմաններ էին, որովհետև մի համակարգից անցում էինք կատարում մեկ ուրիշին, օրենսդարական կարգավորումները բավարար չէին: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է»,-ասաց Վրեժ Գաբրիելյանը:
Արգիշտիխինիլի պատմական տարածքից կատարված գողությունը բացահայտվեց: Հնագետները շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող 82-ամյա տղամարդու սպանության գործով հայտնաբերվել է փետրվարի 27-ից հետախուզման մեջ գտնվող կինը։
Քննությամբ պարզվել է, որ «Սիրարփի ԱՀ» ՍՊ ընկերությունը փաստացի պատկանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ իրացման տնօրենի նախկին տեղակալ Արսեն Գաբրիելյանին (վերջինս աշխատանքից ազատվել է 2015 թվականին), ով ի պաշտոնե ղեկավարել է արտադրող կայաններից էլեկտրաէներգիայի գնման և վաճառքով զբաղվող՝ ՀԷՑ-ի համապատասխան դեպարտապենտի աշխատանքները։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Սիրուշ Հովհաննիսյանը ՀՀ Սահմանադրության փոփոխությունների Հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի նկատմամբ բռնություն գործադրելով, խոչընդոտել է վերջինիս և նույն լրատվամիջոցի օպերատոր Գարիկ Ազիբեկյանի լիազորությունների իրականացմանը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ոստիկանները և ցուցարարները՝ ծաղիկները ձեռքներին, այս պահին շարժվում են դեպի Մյասնիկյանի արձան: Քիչ առաջ «Ազատություն» ռադիոկայանի ուղիղ եթերում պարզաբանելով այն, թե ինչո՞ւ են ոստիկանները ծաղիկներ վերցրել, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն ասաց. «Սա նշանակում է, որ մենք բոլորս գնում ենք մեր հարգանքի տուրքը մատուցելու, նշանակում է՝ Մարտի մեկը բոլորիս վիշտն է»:
Համոզված լինելով, որ հանցագործության պարտակումը անխուսափելիորեն հանգեցնում է դրա կրկնությանը, մենք հետեւողականորեն տանելու ենք մեր Դատը, որպեսզի Մարտի 1-ի ոճրագործության բոլոր հրաման տվողները, կազմակերպիչներն ու կատարողները պատասխան տան Հայաստանի Հանրապետության արդարադատության առջեւ: Այդ նպատակով օգտագործելու ենք պայքարի բոլոր օրինական միջոցները, ներառյալ՝ զանգվածային հանրային միջոցառումները, խորհրդարանում հարցի բարձրացումը, միջազգային կառույցներում եւ դատական ատյաններում խնդրի արծարծումը:
Քիչ առաջ մեկնարկեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ), Հայաստանի ժողովրդական կուսակցության (ՀԺԿ), «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի միասնական հավաք-երթը Մարտի 1-ի տարելիցի կապակցությամբ: Ինչպես հայտնի է, ելույթներից հետո ցուցարարները քայլելու են դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ 8 տարի առաջ տեղի են ունեցել ողբերգական իրադարձությունները, որոնց արդյունքում 10 մարդ զոհվել է:
Քիչ առաջ մեկնարկեց երթը դեպի Մյասնիկյանի արձան, որտեղ ցուցարարները ծաղիկներ են դնելու ի հիշատակ սպանվածների: Նշենք նաև, որ ոստիկանների ձեռքին նույնպես ծաղիկներ կան:
168.am-ի հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Գոռ Ղլեչյանն ասաց, որ ժամը 15:20-ի սահմաններում 40-ամյա դատապարյալը ինքնասպան է եղել կախվելու միջոցով:
Հայաստանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը բավականին լուրջ աշխատանքներ է տարել ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ: «Այդ ամենը մենք իրականացնում ենք համապատասխան ծրագրերի շրջանակներում: Ես հասկանում եմ, որ սա մեր հասարակության համար ամենահետաքրքիր թեմաներից մեկն է, շատ հաճախ են հարցեր տալիս: Ես պետք է ասեմ, որ այդ ամենն իրականացվում է հանրապետության գերագույն-գլխավոր հրամանատարի անմիջական ղեկավարությամբ»,- նշեց նախարարը:
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են թիվ 8/31 ընտրատեղամասում այլ անձանց փոխարեն քվեարկություն կատարելու հանգամանքները, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը։
«Բիլայնի» (Beeline) գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը Facebook-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ տեղեկացրել է, որ ընկերությունը որոշում է կայացրել ապամոնտաժել ընկերության բաները, որը տեղադրված է Սախարովի հրապարակում՝ Հրշեջների շենքի ճակատամասում:
Մարտի 1-ին, ժամը 15.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Փափազյան 2-րդ նրբանցքի թիվ 60 և 62 տների բաժանարար պատը ունի փլուզման վտանգ. անհրաժեշտ է օգնությու
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 1-ին` ժամը 15.08-ին, ահազանգ է ստացվել, որ Աղբյուր Սերոբ փողոցի թիվ 5 շենքի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել:
LifeNews-ը հրապարակել է օտարերկրյա ու ռուս լրագրողների խմբի գնդակոծության տեսանյութը Սիրիայի Կենսաբ ավանում, որը գտնվում է Թուրքիայի սահմանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա: