«Խորանալու եմ ոլորտի պրոբլեմների մեջ և փորձելու եմ օպտիմալ լուծումներ գտնել»,- այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանը՝ պատասխանելով հարցին, թե որո՞նք են լինելու նախարարի պաշտոնում իր առաջին քայլերը:
Նախագահ Բակո Սահակյանը մարտի 3-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ դադարեցվել են ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Կամո Ղահրամանյանի լիազորությունները՝ առողջական վիճակի պատճառով:
«Ո՛չ, ո՛չ, չեն պարտվելու, մեր ժողովրդի հետ ամեն ինչ կկատարենք»,- այս մասինն այսօր կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Շիրակի նորանշանակ մարզպետ Հովսեփ Սիմոնյանը՝ պատասխանելով լրագրողների նկատառմանը, թե Գյումրիում իշխանությունները միշտ պարտվում են:
Armenia ավիաընկերությունը 49 դոլարով չվերթեր կիրականացնի Երևանից Եվրոպա, ԱՊՀ երկրներ, մասամբ` Ասիայի երկրներ։ Այդ մասին հայտնել է ավիաընկերության բաժնետերերից մեկը` Թամազ Գաիաշվիլին։
Մարտի 1-ին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալի ինքնասպանության դեպքով քրեական գործ է հարուցվել: ՀՀ քննչական կոմիտեից 168.am-ին հայտնեցին, որ գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով՝ ինքնասպանության հասցնելը: Քննչական կոմիտեից հայտնեցին, որ ինքնասպան եղածը Մ. Սարգսյանն է:
Ամրացվող գույքի շարքում են էլեկտրական բարձրախոսներ, ուժեղացուցիչներ: Գույքն ամրացվեց համալիրի կողմից լիարժեք և արդյունավետ համերգային գործունեություն իրականացնելու կապակցությամբ:
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 10:40-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանի Բյուզանդի 99 նոր կառուցվող բազմաբնակարանային շենքի բակից թիվ 1 համալսարանական հիվանդանոց է մարմնական վնասվածքներով տեղափոխվել մի երիտասարդ տղա:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել Երևան քաղաքի բնակիչները 1-80 և 0 8000 0 180 և մարզերի բնակիչները 080000180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
ՀՀ Կառավարության այսօրվա որոշմամբ` Գաբրիել Գյոզալյանը կնշանակվի Արածոտնի, իսկ Հովսեփ Սիմոնյանը՝ Շիրակի մարզպետ: Որոշման նախագծերը քիչ առաջ ընդգրկվել են կառավարության նիստերի օրակարգում:
ՀՀ կառավարության նիստը սկսելուց առաջ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նորանշանակ նախարար Լևոն Յոլյանին: Վարչապետը վերջինիս բեղմնավոր աշխատանք մաղթեց:
Մոսկվայում մարտի 3-ի առավոտյան մահացել է խորհրդային հայտնի դերասանուհի Նատալյա Կրաչկովսկայան, հայտնում է LifeNews-ը:
«Մենք չէին ցանկանում, որ նա մեկնի Ռուսաստան, համոզում էինք, ասում, որ այստեղ էլ աշխատանք կգտնի. իսկ Գլյուչեխրան չի համոզվել: Պատասխանում էր, որ իր համար այստեղ ձանձրալի է, իսկ այնտեղ ինքը «դուստր» ունի: Նա մեզ հաճախ էր ցույց տալիս աղջկա լուսանկարը (ում նկատմամբ հոգ էր տանում Մոսկվայում) և ասում էր, որ շատ է կարոտում նրան: Եվ ընդհանրապես Սամարկանդայում նրան հետաքրքիր չէր: Նա Մոսկվա թռել է այս տարվա հունվարի 23-ին, ինքս եմ նրան ճանապարհել: Իսկ մինչ այդ գրեթե երկու ամիս նա տանն է եղել, մեզ մոտ մոր հետ է ապրել, հեռուստացույց էր նայում, տարբեր համերգներ, հանդիպում էր համադասարանցիներին, շփվում երեխաների հետ»:
Լրագրողների հարցին՝ արդյոք իրեն մեղավոր ճանաչում է, կինը դրական պատասխան է տալիս, իսկ հարցին, թե ինչու է դա արել, պատասխանում է. «Ալլահն է հրամայել»: Տեսանյութում Գյուլչեխրա Բոբոկուլովան ձեռքով է անում իրեն նկարահանող տեսախցիկներին, ժպտում ու ասում՝ «Բարև բոլորին»:
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում հերթական գրառումն է կատարել, ինչպես նաև նոր լուսանկարներ է տեղադրել: Նա իր գրառումը վերնագրել է այսպես՝ «Կարմիր ծաղիկ մը գարունի…»
Մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 750 կրակոց:
Երևանում մարտի 3-4-ը, 7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, իսկ մարտի 5-ի ցերեկը, 6-ին սպասվում է անձրև և ամպրոպ:
Միջազգային դուքենդոյի և ֆուլ կոնտակտ կարատեի ֆեդերացիայի նախագահ, դերասան Գոռ Վարդանյանը, թեև դատարանի՝ բերման ենթարկելու մասին որոշմանը, չի ներկայանում դատական նիստերին։
Իհարկե, իրավական տեսանկյունից քրեական գործի նախաքննությունը շարունակվում է, սակայն գործնականում քննիչները դադար են վերցրել` սպասելով, որ ՀՀ ԱԱԾ նոր տնօրեն Գեորգի Կուտոյանը ծանոթանա մինչ այս կատարված նախաքննական աշխատանքին եւ իր դիտողությունները ներկայացնի, եթե այդպիսիք կլինեն, ապա նաեւ ուղղորդի:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը համալրվելու է ձայնային նոր սարքավորումներով: Համալիրին անհատույց գույք ամրացնելու որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության փետրվարի 3-ի նիստի օրակարգում:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հերթական դեպքի բացահայտում Արմավիրի մարզում:
Մարտի 6-ից անալոգային հեռուստատեսային հեռարձակումը կփոխարինվի թվայինով: Այս մասին պաշտոնապես հայտարարել է «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ:
ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացվել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) հետ 2015թ. դեկտեմբերի 11-ին ստորագրված «Երևանի կոշտ թափոնների ծրագիր» վարկային համաձայնագրին հավանություն տալու մասին հարց: Նախատեսվում է, որ ՎԶԵԲ-ը ծրագրի ֆինանսավորման նպատակով ՀՀ-ին կտրամադրի 8 մլն եվրոյի վարկ:
Մանրամասները՝ ՀՀ ոստիկանության տեսանյությում:
«Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ է նշանակվել է Սարգիս Մարտիրոսյանը: Կոտայքի մարզային վարչության պետ է նշանակվել Լաերտ Գրիգորյանը: Արագածոտնում մարզային ոստիկանության պետ է նշանակվել Ռոման Կիրակոսյանը»,-տեղեկացրին բաժնից:
Կյանքի 78-րդ տարում մահացել է բանաստեղծ, թարգմանիչ, 1969 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Կարո Մելիքսեթյանը:
Մոսկովյան Կրեմլի մեծ պալատի Գեորգիևյան դահլիճում փետրվարի 27-ին տեղի ունեցավ «Արմենիա» երաժշտական մրցանակաբաշխության 10-րդ ամենամյա ծրագիրը, որին մասնակցեցին 4500 հյուրեր: Բազմաթիվ հայ աստղեր ավելի քան չորս ժամ հանդես եկան հայրենասիրական երգերով և երաժշտական կատարումներով մեծ լսարանի առջև: Վալերի Սահարյանի կազմակերպած այս տարվա ծրագիրը գնահատանքի արժանացրեց 12 անհատների և կազմակերպությունների՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ ունեցած […]
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապե-տության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է՝
Փետրվարի 25-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ևս մեկ վճիռ է կայացրել՝ ընդդեմ Հայաստանի: «Դոմազյանն ընդդեմ Հայաստանի» գործով արդար դատաքննության իրավունքի խախտում է ճանաչվել:
Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է Դիվանագետի օրվա առթիվ, արդյունավետ և բարեխիղճ գործունեության համար Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամլո քարտուղար Տիգրան Կիմի ԲԱԼԱՅԱՆԻՆ պարգևատրել Մխիթար Գոշի մեդալով: