Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռը, որի պայթեցման մասին լուր է տարածվել, Հայաստան կժամանի 45 րոպե ուշացումով: «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքում առկա տեղեկատվության համաձայն՝ ինքնաթիռը Հայաստան կժամանի 20:25-ին: Ինչպես արդեն հայտնել էինք, ինքնաթիռը Երևան պետք է ժամաներ 19:40-ին:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ Նշան Ասատրյանը ուղղակի դիտավորությամբ խոչընդոտել է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի ընթացքը լուսաբանող՝ զանգվածային լրատվության միջոց հանդիսացող՝ «Ազատություն» ռադիոկայանի լրագրող Անուշ Մկրտչյանի լիազորությունների իրականացմանը:
Այս պահին առկա տվյալներով բերման է ենթարկվել առնվազն տասնվեց քաղաքացի, որոնց թվում՝ Գեղեցիկ Տոնոյանը Նառա Դանիելյանը, Հասմիկ Էվոյանը, Սյուզի Գևորգյանը, Ներսես Գևորգյանը, Սերգեյ Կյուրեղյանը, Կարո Եղնուկյանը, Գագիկ Եղիազարյանը, Վահրամ Պետրոսյանը, Արմեն Միքայելյանը, Արամ Մանուկյանը, Կարո Հովհաննիսյանը, Տիգրան Մանուկյանը, Հովհաննես Ղազարյանը և Վարդան Բալյանը:
Ֆրանկֆուրտ-Մոսկվա-Երևան. ոստիկանությունը՝ 2014 թվականին կատարված ավազակային հարձակման հետքերով:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 17-ամյա աղջկա առևանգելու դեպքի առթիվ։
Նույն բացատրության մեջ Սվետլանա Ս.-ն նշել է, որ 2014 թ. աշնանը բանալիով բացելով նշված աշխատասենյակի դուռը, ապօրինի մուտք է գործել աշխատասենյակ և Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 50.000 դրամ, հետագայում վերադարձրել է, իսկ 2014 թ. դեկտեմբերին նույն եղանակով Արմինե Բ.-ի պայուսակից գողացել 140.000 դրամ, սակայն հեռանալու պահին բռնվել է Արմինե Բ.-ի կողմից և գումարը վերադարձրել:
Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը` Ռուզաննա Եղնուկյանը, տեղափոխվել է Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ մարտի 24-ին ստացվել է տեղեկատվություն, որ «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում իբր տեղի է ունենալու պայթյուն: Հայաստանի Հանրապետության կառավարության առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում ընդունվել է որոշում ըստ սահմանված կարգի այդ մասին տեղեկացնել համապատասխան պետական կառույցներին:
Այսօր ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իրենց պաշտպանության նախարարության մամլո ծառայությանը, տեղեկություն են տարածել թե իբր հայերը Նովռուզի նախօրեին և տոնական օրերին խոշոր տրամաչափի գնդացիրներով և ականանետերով զգալիորեն բարձրացրել են լարվածության աստիճանն առաջնագծում և կրակ են բացել սահմանամերձ գյուղերի ու քաղաքացիական անձանց նկատմամբ:
Մարտի 24-ին, ժամը 14.17-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Աթոյան փողոցի անցուղու թիվ 10 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը ներսում չի արձագանքում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ Գյումրիի Արագած 7-րդ թաղամասի 4/Բ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1990 թ. ծնված Աշոտ Ս.-ն:
Մաշտոցի պողոտայում «Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության անցկացրած ակցիայի ժամանակ Ոստիկանության կենտրոնական բաժին բերման է ենթարկվել 14 անձ:
168.am-ին ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել Մոսկվա-Երևան ինքնաթիռը պայթեցնելու տեղեկությունների վերաբերյալ:
Կառավարության հարց ու պատասխանի ժամանակ գործընկերջս՝ Ն. Զոհրաբյանի հնչեցրած հարցի հետքերով.. Չպահանջված գովազդային հաղորդագրությունների խնդիրը մինչ այս էլ գտնվել է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում, և Ազգային Ժողովում այս խնդրի մասին բարձրաձայնած պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը ևս մեկ առիթ էր, որպեսզի ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունն ուսումնասիրի xopan.am-ից բջջային հեռախոսահամարներին ստացված հաղորդագրության իրավաչափությունն ու դրա վերաբերյալ ներկայացնի իր խորհրդատվական որոշումը:
Մարտի 25-ին հատկապես Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի և Սյունիքի մարզերում սպասվում է քամու ուժգնացում 25-30 մ/վրկ արագությամբ:
Մարտի 23-ին, ժամը 11-ի սահմաններում, Շիրակի մարզի Ախուրիկ գյուղի վարչական տարածքում գտնվող ավազի հանքում «T-130» տրակտորը քարշակել է «ՄՈԱԶ» տիպի տեխնիկան, որի ընթացքում բախվել են իրար:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշումներով Դավիթ Կարապետյանը և Հայկարամ Մխիթարյանը նշանակվել են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալներ` ազատվելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալների պաշտոններից:
1968 թ. ծնված Աննա Ա.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի թիվ 56 շենքի մոտ` կանգառում, իր պայուսակից գողացել են 5.000 դրամ արժողության դրամապանակը, որի մեջ եղել է 4.000 դրամ, 8.000 ռուբլի, 2 եվրո, տարբեր զեղչային և կուտակային քարտեր ու բանկային քարտ` պատճառելով 66.500 դրամի նյութական վնաս:
«Նոր Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը բողոքի ակցիա է իրականացնում Մաշտոցի Պողցոտայում ի պաշտպանության Գևորգ Սաֆարյանի: Նրանք մեխերով շղթա էին ամրացրել փողոոցում, և իրենք էլ իրենց կապել էին այդ շղթային:
168.am-ին ՀՀ ոստիկանությունից հայտնեցին, որ տեղեկությունը ստուգվում է:
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մարտի 24-ին առողջապահության համակարգի աշխատակիցներին է ներկայացրել առողջապահության նորանշանակ նախարար Կարինե Աթայանին և նրան մաղթել հաջողություններ պատասխանատու գործում:
Այսօր՝ մարտի 24-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրաման է ստորագրել:
Մարտի 24-ին, ժամը 08.24-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ուլնեցի-Ռուբինյանց ավտոմայրուղու մոտակայքում այրվում է տնակ:
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն արգելել է Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծել 19800 կգ հավի սառեցված աղացած միս, քանի որ այն չի համապատասխանել սննդամթերքի անվտանգության ցուցանիշներին:
«50 քաղաքացիներ ավտոմեքենաներ են ներկրել, և նրանցից պահանջել են ԱԱՀ վճարել: Մարդիկ բողոքում են, որ ԱԺ-ում Վարդան Այվազյանը՝ այս օրենքի հեղինակը, որ էդպես ուզում է անունը բարձրանա, խոսում էր, քննարկում էր, որ փետրվար ամսվա ընթացքում ներկրված մեքենաներն ազատեն ԱԱՀ-ից: Հիմա մարդիկ գնացել են՝ փաստի առաջ են կանգնել: Հիմա հազարավոր մեքենաներ են ներկրվելու Հայաստան, այս 50 մարդի՞կ պիտի տուժեն: Թող այդ ԱԱՀ-ն չվճարեն, էլի»,- ասաց Տ. Հովհաննիսյանը
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության 9-րդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում՝ պարզելու ժամկետային զինծառայող Սևակ Համբարձումյանի մահվան հանգամանքները։
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը համանախագահության առաջարկ է ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից մայիսի 23-28-ը կայանալիք ասամբլեայի ընթացքում: Այս մասին այսօր Արմեն Մուրադյանն ասաց կառավարության նիստի ավարտից հետո՝ անդարադառնալով մամուլում այսօր տարածված տեղեկություններին, որ Արմեն Մուրադյանը առաջիկա մայիսին ազատվելու է զբաղեցրած պաշտոնից և աշխատանքի է անցնելու Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում՝ որպես նախագահի տեղակալ։
Կապանում զինծառայող է մահացել: Այս մասին 168.am-ին հայտնեց ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ մահացածը Սևակ Հովհաննեսի Համբարձումյանն է:
Մարտի 24-ին, ժամը 10.35-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի Բ թաղամաս 6-րդ փողոցի թիվ 11 տան տանիքը:
Մարտի 24-ին, ժամը 10.57-ին տեղեկատվություն է ստացվել, որ Գետափ-Մարտունի ավտոճանապարհին՝ Քարագլուխ գյուղի մոտակայքում, առկա է քարաթափման վտանգ: