
Արտաշատ-Դվին ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել

Հունվարի 6-ին, ժամը 04.37-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արտաշատ-Դվին ավտոճանապարհին` Հնաբերդ գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած և առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Արտաշատ-Դվին ավտոճանապարհի 11-րդ կմ-ում «ՎԱԶ-2108» մակնիշի 35 AR 435 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել: Տուժատ չեն հայտնաբերել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: