
Հրդեհ՝ Քանաքեռ-Զեյթունի բարձրահարկ շենքում. ժամանել է 2 մարտական հաշվարկ. վիրավորի առողջական վիճակը միջին ծանրության է. shamshyan.com

Երեկ՝ հունվարի 5-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակնեի նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Լեփսիուսի 6-րդ փողոցի թիվ 12 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ դեպքի վայր կժամանեին թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով, բնակիչները տեղի ուժերով մարել են 36-րդ բնակարանի հյուրասենյակում առաջացած կրակը:
Ժամանել է նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն է տեղափոխվել 62-ամյա Էմիլ Աբրահամյանը, ում առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։