Բաժիններ՝

Որքանով է օգտակար կրթությունը՝ ըստ Հայաստանի երիտասարդների

Պարզվում է՝ Հայաստանի երիտասարդների 1/3-ի համոզմամբ, կրթությունը օգտակար չէ աշխատանք գտնելու հարցում։  Այս մասին են վկայում  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված «Աշխատանքի շուկան Հայաստանի Հանրապետությունում, 2016» զեկույցի տվյալները։

Խոսքը կրթություն ունեցող, սակայն տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների մասին է։

15-24 տարեկան տնտեսապես ոչ ակտիվ երիտասարդների 29.6%-ը պատասխանել են, որ կրթությունը օգտակար չէ։ Իսկ 25-29 տարեկանների մոտ կրթության դերի գնահատականն ավելի ցածր է՝ 36.3%-ը իրենց ստացած կրթությունը անօգտակար են համարում։

Կրթությունը շատ օգտակար համարել են 15-24 տարեկանների 13.9%-ը, 25-29 տարեկանների 17.5%-ը։

Կրթությունը համեմատաբար օգտակար համարել են 15-24 տարեկանների 26%-ը, 25-29 տարեկանների 36.5%-ը։

Կրթությունն անօգտակար համարողների մասին արդեն նշեցինք։ Իսկ կրթության օգտակարության մասին հարցին դժվարացել են պատասխանել 15-24 տարեկանների մոտ 30%-ը, 25-29 տարեկանների 9.3%-ը։

Նշենք նաև, որ կանանց համար կրթության օգուտն ավելի շոշափելի է, քան տղամարդկանց։ Տարբերությունը մեծ է հատկապես 15-24 տարեկանների շրջանում։ Կրթությունը շատ օգտակար են համար կանանց 17.1%-ը, տղամարդկանց 8.6%-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031