
Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Սբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկա է գտնվել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սբ Սարգիս եկեղեցում մատուցված Սուրբ Ծննդյան ճրագալույցի պատարագին: Պատարագը մատուցվել է առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ:
Ինչպես հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատարագի ավարտից հետո Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդարանում Տ. Նավասարդ Սրբազանի նախագահությամբ կատարվել է նաև տնօրհնեքի կարգ: