Մայիսի 17-ի գիշերը ոստիկանության Տարոնի բաժնում հնչած ահազանգը նույն բաժնի աշխատակցից էր. Նժդեհի թիվ 19 տանը հրդեհ է բռնկվել… Նշված տանը մեր ստեղծագործական խումբը եղավ դեպքից ժամեր անց: Տեսարանը սարսափելի էր…
Հանրապետությունում վերջին մեկ ամսվա ընթացքում գերակշռող անձրեւային եղանակը հասցրել է ձանձրացնել: Թե երբ այն իր տեղը կզիջի ամբողջությամբ արեւոտ եղանակին՝ դեռ նույնիսկ օդերեւութաբանները չեն կանխատեսում: Մի բան է միայն հստակ՝ հունիսի 2-ից ջերմաստիճանն ամառային կդառնա՝ հասնելով +30-ի:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 31-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն.
Կապիտան Սեդրակ Ստեփանյան. պատմություն մարդու և ոստիկանի մասին:
Մայիսի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Ս. Էջմիածնում ընդունեց Հայաստանում աշխատանքային այցով գտնվող Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ տիար Պերճ Սեդրակյանին:
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Կապան քաղաքում 33-ամյա տղամարդուն ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ:
2016 թվականի ապրիլի 6-ին «Արմենիա» ԲԿ-ից ահազանգ էր ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի ձախ կողմնային պատի կտրած-ծակած թափանցող վերքով, ձախ թոքի վնասումով» իրենց մոտ է տեղափոխվել Սերգեյ Աբրահամյանը:
Սպանության փորձի մեջ կասկածվողը հայտնաբերվեց և կալանավորվեց:
Արցախի Պաշտպանության բանակի հիմնադիր, Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Սամվել Բաբայանն օրերս Մոսկվայից վերադառնալով Հայաստան՝ հարցազրույցում ասել էր, որ իր անելիքը տեսնում է Արցախում: Այսօր այդ և ներքաղաքական այլ հարցերի շուրջ բանավիճում էին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մկրտիչ Մինասյանը և ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
Նրա խոսքով` Հայաստանից գնացող ոլորտի մասնագետների պարագայում դա հնարավոր չէ, քանի որ նրանք ճնշող մեծամասնությամբ գնում են կարճաժամկետ թրեյնինգների, բիզնես հանդիպումների և աշխատելու մասին անգամ խոսք լինել չի կարող: «Ներկայում մերժումների քանակը պակասել է, հույս ունենք, որ մոտ ապագայում հարցը կլուծվի վերջնականապես»,-եզրափակեց Մուսայելյանը:
Նախօերին մայրաքաղաքում գրանցվել է հերթական ինքնասպանության դեպքը՝ 56-ամյա կինը ինքնասպան է եղել նետվելով հիվանդանոցի պատուհանից:
Հարցին՝ մեր կարտոֆիլը չի՞ բավականացնում, որ ստիպված ենք նաև Թուրքիայից այն ներկրել, նա պատասխանեց. «Խոսքը վաղահաս կարտոֆիլի մասին է, որը գրեթե յուրաքանչյուր տարի մեզ չի բավականացնում: Վաղահաս կարտոֆիլի հիմնական բերքն Արարատյան դաշտում է լինում, իսկ դա էլ ամբողջ ազգաբնակչությանը չի հերիքում»:
Քաղաքացիների դիմումով՝ Հանրապետության որոշ մարզերի դպրոցներում առանց ծնողների գիտության և համաձայնության հարստացված ալյուրից պատրաստված հացամթերքով երեխաներին կերակրելու խնդրի վերաբերյալ դիմել էի վարչապետին՝ առաջարկելով անհապաղ միջոցներ ձեռք առնել քիմիկատներով ֆորտիֆիկացված ալյուրից սնունդը դպրոցներում արգելելու ուղղությամբ:
Մեկ անգամ ևս վարչական ակտերի հասցեատերերին հորդորում ենք՝ օգտվել օրենքով ընձեռնված հնարավորությունից և նշված ժամկետում վճարել տուգանքի սկզբնական գումարն ու ազատվել տուգանքի գումարի ավելացված չափը և կատարողական գործողությունների կատարման ծախսերը վճարելու պարտականությունից:
Այսօր Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում բացվեց Արցախում հերոսաբար զոհված Քյարամ Սլոյանի անվան դասարանը։
Թալիշում ողնուղեղի ծանր վիրավորում ստացած Ռուբեն Առաքելյանի հետագա բուժումը նպատակահարմար է շարունակել Գերմանիայում, որի համար անհրաժեշտ գումարի կեսն է հավաքվել: Ռուբենի ծնողներն իրենց խոր երախտագիտությունն են հայտնում բոլոր նրանց, ովքեր գումար են փոխանցել հաշվեհամարին: Հատուկ ուզում են նշել իրենց գյուղի՝ Ջրվեժի գյուղապետի սրտացավ ջանքերն ու Կոտայքի մարզպետարանի աշխատակազմի ներդրումը՝ 500.000 դրամ:
ՀՀ Պաշտպանության նախարարությունը՝ «Հայ տեք» կիբեռանվտանգության կենտրոնի հետ համատեղ, պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման և դրանց արդյունավետ կիրառման, ինչպես նաև զորակոչիկների մասնագիտական կարողությունները պարտադիր զինվորական ծառայության ընթացքում ավելի արդյունավետ օգտագործելու նպատակով, հայտարարում է մրցույթ:
Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 30-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) կենտրոնական վարչության նորընտիր անդամներին` գլխավորությամբ վարչության ատենապետ Խուլիո Նահապետյանի:
Այսօր՝ մայիսի 30-ին, ոստիկանության Աշտարակի բաժնի աշխատակիցները իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, ոստիկանության Աշտարակի բաժին են հրավիրել Արագածոտնի մարզի Արուճ գյուղի բնակչուհի, 36-ամյա Ալլա Կարապետյանին:
Թվային հեռարձակմանն անցնելու համար հատկացված բոլոր միջոցները ծառայել են իրենց նպատակին և այժմ իրականացված է թվային ազդանշանի հեռարձակումը հանրապետության ամբողջ տարածքում: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ՀՀ տրանսպորտի ու կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող նույն քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ 2015թ. աշնանը Ա. Գալստյանը «analitik.am» կայքի տնօրեն Անի Հ.-ի հետ, նախնական համաձայնությամբ, խմբով, մեկ այլ քաղաքացուց առանձնապես խոշոր չափի շորթում է կատարել:
Հայաստանի ռուսական ռազմակայանում ավարտվել են գումարտակների եւ դիվիզիոնների հրամանատարական կազմի հրահանգչամեթոդական հավաքները: Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 սպաների հետ պարապմունքներն անցկացվել են «Կամխուտ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 1,5 հազար մետր բարձրության վրա:
Երեկ մայրաքաղաքի մարզադպրոցների մեկի բակում տարեց տղամարդու դի է հայտնաբերվել:
ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանն այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց, որ Վարդենիս-Մարտունի ավտոճանապարհի Վարդենիկ համայնքի հատվածի շինարարությունը նախատեսվում է սկսել հունիսին:
Մայիսի 31-ին, hունիսի 1-4-ը կեսօրից հետո և գիշերվա առաջին կեսին շրջանների մեծ մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
«Ռոսատոմ» պետական կորպորացիան պատրաստ է իր վրա վերցնել Հայկական ԱԷԿ-ից բանեցված միջուկային վառելիքի պահպանումն ու վերամշակումը:
Մայիսի 28-ին, ժամը 21-ի սահմաններում, «ՅՈւՄԶ» մակնիշի տրակտորը Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղի գյուղամիջյան ճանապարհին շրջվել է, ինչի հետևանքով ուղևորը` 1999 թ. ծնված Նվեր Խաչատուրյանը, տեղում մահացել է:
Նստած լսում ու մտածում եմ, ի՞նչը պահել խիստ հսկողության տակ, ընտրովի օրինականությո՞ւնը, թե՞ ապօրինությունն այն դեպքում, երբ ապօրինի կառույցն օրինականացնելու գործընթացը տերն արդեն սկսել է, որի մասին Ազատություն ռադիոկայանին տվված հարցազրույցում ասաց ինքը:
Ռուսաստանյան արտադրության ԱԹՍ-ներից մեկի հիմքի վրա ռուսաստանցի մասնագետները մտադիր են ստեղծել ինքնասպան անօդաչու թռչող սարք: