«Երեխան չունի շփման խնդիր, քանի որ ծանոթները սփռված չեն աշխարհով մեկ, կարիք չունի տեղեկատվություն ստանալու, քանի որ նա ունակ էլ չէ այդ տեղեկատվությունը միայնակ ստանալու, այդ իսկ պատճառով, երբ նա ժամանակից շուտ է հայտնվում համացանցում, նա գնում է դեպի խաղերը, որոնցից շատ դժվար է նրան պոկել, կամ էլ դեպի սոցցանցերը, որտեղ էլ վերահսկողությունը շատ բարդ է»:
ՀՀ Նախագահի աշխատակազմի կողմից տրամադրվող և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից կազմակերպվող դրամաշնորհների մրցույթի հանձնաժողովի հունիսի 1-ի նիստում որոշվել են այն հասարակական կազմակերպությունները, որոնց հետ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կկնքի դրամաշնորհների տրամադրման պայմանագրեր։
Վլադիկավկազում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով տուժած ՀՀ 7 քաղաքացիների շրջանում զոհեր չկան։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Արցախի դեմ ապրիլյան ագրեսիայի որոշումը կայացնելիս Ալիևի ռեժիմի համար էական նշանակություն ունեցավ իր երկրի ներքին պայթյունավտանգ վիճակը, որը, մասնավորապես պայմանավորված էր նավթի գների անկման, մանաթի արժեզրկման, ազգային փոքրամասնությունների խնդիրների և կրոնական հակասությունների սրման, ռուս-թուրքական հարաբերությունների վատացման համաժամանակյա գործընթացներով:
Ծննդկան Մերի Մարգարյանի մահվան գործը դատավորի որոշմամբ վերադարձվել է մեղադրողին: Մայիսի 30-ին կայացված որոշման մեջ դատավոր Դավիթ Բալայանը նշել է, որ մեղադրական եզրակացությունը կազմելիս քննիչը չի պահպանել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան հոդվածների պահանջները:
Քրեական դատավարության մասնակից Սերյոժա Ս.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչի կողմից առերևույթ պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:
Հունիսի 1-ին, ժամը 3-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 1971 թ. ծնված Նարինե Գ.-ն և հայտնել, որ Արգավանդում գտնվող հյուրանոցում իրեն ռուսական կեղծ թղթադրամ են տվել:
Մեր տեղեկություններով, նոր ձերբակալվածները կասկածվում են չարաշահումների մեջ։ Նրանք փաստաբաններ ներգրավելու խնդրանքով են դիմել։ Մինչ այս պահը ցուցմունք չեն տվել եւ նոր անուններ չեն հայտնել։ Դժվար է գուշակել, թե արդյոք Միրզա բեկյան-Մուրադյան-Կարապետյան եռյակն առնչվէղ է նրանց գործողություններին։
Հունիսի 1-ին, ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կուրղինյան փողոցի թիվ 21 շենքի բնակարաններից մեկի դուռը փակ է, բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ նույն օրը Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորչի փողոցի 32 շենքի մոտից բերման է ենթարկվել Գարեգին Պ.-ն, Բազում գյուղի 5-րդ փողոցի թիվ 47 հասցեից բերման է ենթարկվել Մովսես Է.-ն, իսկ Հովհաննես Ա.-ն բերման է ենթարկվել Երևան քաղաքի Կասկադ համալիրի մոտից:
Մայիսի 31-ին, ժամը 18.15-ի սահմաններում, «Ֆոլքսվագեն Գոլֆ-4» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արարատ քաղաքի Սերոբ Աղբյուրի և Չարենցի փողոցների խաչմերուկում հարվածել է ճանապարհի եզրազարդին ու վրաերթի ենթարկել 4 և 8 տարեկան երկու տղայի:
«Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի առաջադրումների մեկնարկը տրված է։ Առաջադրումներ կարելի է կատարել 2016թ. հունիսի 1-ից մինչեւ սեպտեմբերի 9-ը՝ www.auroraprize.com կայքի միջոցով:
Մայիսի 27-ի լուսաբացին` ժամը 5 անց 30-ի սահմաններում, Թբիլիսիի Ռուսթավի-2 հասցեում տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տեղում մահացել է «Mercedes» ավտոմեքենայի վարորդը, ով, նախնական տվյալներով, վրացահայ է, մեքենայում եղել է միայնակ, իսկ մյուս մեքենան` «Mercedes Minivan»-ը վարել է Գյումրու բնակիչ 34-ամյա Սուրեն Վարդանյանը:
Մայրը՝ տիկին Անժելան, պատմում է, որ որդու մահվանից մի քանի ժամ առաջ՝ ժամը 18։00-ի կողմերը, Սուրենը զանգել է, հարցրել իր ու ընտանիքի մյուս անդամների որպիսությունը եւ ոչ մի ակնարկ անգամ չի արել իր վատ զգալու կամ վատառողջ լինելու մասին:
Ոստիկանության ծառայողները Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման են ենթարկել օտարերկրյա քաղաքացի, 1958 թ. ծնված Վալերի Լ.-ին:
ԱԺ ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանն օրենսդրական նախաձեռնություն է ներկայացրել «Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին»:
Անսթափ վարորդներ, ժամկետանց ԱՊՊԱ-ներ, թաղանթապատված հողմապակիներ, փոխարինված համարանիշներ:
Բնակարանագողերին արձանագրել է փողոցի տեսանկարահանող սարքը:
Ոստիկանությունում հաղորդում տալու և դիմում-բողոքներ ներկայացնելու կարգը:
«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 1-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի՝ Մայիսյան փողոցի, Սարյան փող. 26-ից-41, Բուզանդի փող. 83-ից-107, Ամիրյան փող. 17-ից-80 համարների ջրամատակարարումը:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 1-ին` պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն:
«Ման եկանք երեխուս, վերջում մահացած տեսանք, բայց ես իմ երեխուն չեմ տեսել։ Ես դեռ հույսեր ունեմ, թե ինքն ինձ պիտի զանգի։ Երբ զանգ է գալիս, անջատում են, որ ես պիտի ետ զանգեմ, գիտեմ, թե Արմանս է»,- ասում է Արցախում զոհված սերժանտ Արման Անդրեասյանի մայրը։
Խնջույքի ընթացքում ծագած վեճը հանգուցալուծվեց վնասվածքներով:
39 միլիոն դրամի ոսկյա զարդերի և 157.000 դրամի գողության հետքերով:
Հայաստանի քաղաքացիներն ավելի հեշտությամբ կկարողանան այցելել Շվեյցարիա: «Հայաստանի Հանրապետության և Շվեյցարիայի Համադաշնության միջև վիզաների տրամադրումը դյուրացնելու մասին» համաձայնագրին հավանություն տալու հարցը կքննարկվի ՀՀ կառավարության առաջիկա նիստում՝ հունիսի 2-ին:
«Որքան սոցիալապես անապահով ընտանիքներ ունենք, բայց երեխան մուրացկանությամբ չի զբաղվում: Այստեղ ծնողի դերն է շատ կարևոր: Մեր հայտնաբերած 10 երեխայից 9-ի դեպքում ծնողը տեղյակ է, ինքն է երեխային դրդում փող մուրալու: Այստեղ մեր գործն ավելի է բարդանում, որովհետև ծնողը մեր կողքին չէ»,- ասաց Նելլի Դուրյանը: Նա ներկայացրեց մի կնոջ հետ կապված դեպք, երբ ծնողն ինքն է իր երեխայի հետ գալիս փող մուրալու:
Դեղատնից կատարված 11 միլիոն դրամի ապրանքների գողությունը բացահայտվեց:
Շիրակի մարզի սահմանային համայնքներն այսօր դատարկվում են: Արտերկրի ճամփան շիրակցիները բռնում են ընտանիքներով:
Ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության ԹԱՇԴՊ վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, Երևանի Միքայելյան փողոցի 3 շենքի մոտ հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Ալեքսեյ Ակլունցին, որը 2013 թ. նոյեմբերի 7-ից ՌԴ Ստավրոպոլի երկրամասի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության մեղադրանքով: