Չինաստանում շահագործման են հանձնել մետրոյի առաջին շարժակազմը՝ մշտական մագնիսներով
ՉԺՀ-ում մետրոյի առաջին էներգախնայողական շարժակազմը՝ մշտական մագնիսներով, ուղեւորներին սկսել է սպասարկել Չանշայում (Հունանի նահանգի վարչական կետրոնում, Կենտրոնական Չինաստան): Ինչպես տեղեկացնում է Սինհուա գործակալությունը, սովորական գնացքների համեմատությամբ այն 30 տոկոսով քիչ էլեկտրաէներգիա է սպառում:
Շահագործման հանձնելու հանդիսավոր արարողությունը կայացել է քաղաքի մետրոյի առաջին ճյուղում: Ինչպես նշում է գործակալությունը, մշտական մագնիսներով նոր շարժակազմերով մետրոպոլիտենի բոլոր գնացքների փոխարինումը թույլ կտա տարեկան տնտեսել մինչեւ 5,5 միլիոն յուան (շուրջ 830 հազար դոլար):
Նշված տեխնոլոգիան մշակել են Չինաստանի Changsha Metro Group, CRRC Zhuzhou Locomotive Co. եւ CRRC Times Electric Co. ընկերությունները, հաղորդել է ՏԱՍՍ-ը: