Կաննի իշխանություններն արգելել են լողափ գնալ մուսուլմանուհիների լողազգեստներով

Ֆրանսիայի Կանն քաղաքի իշխանությունները կանանց արգելել են լողափեր այցելել բուրքինիով՝ մուսուլմանուհիների լողազգեստով, որն ամբողջությամբ փակում է մարմինը եւ համապատասխանում է իսլամի նորմաներին: Այսօր այս մասին հայտնել է Libռration թերթը:

«Այն ժամանակ, երբ Ֆրանսիան եւ կրոնական պաշտամունքի վայրերը դառնում են ահաբեկչական գրոհների թիրախներ, լողազգեստը, որն ընդգծված ձեւով արտացոլում է կրոնական պատկանելությունը, կարող է հարուցել հասարակական կարգի խանգարումներ (մարդկանց կուտակումներ, ընդհարումներ), որոնք անհրաժեշտ է կանխել»,- ասված է մունիցիպալ որոշման մեջ:

«Ոչ պատշաճ հագուստով լողափեր գալն ու լողալն արգելված է ցանկացած անձի, ինչը չի համապատասխանում քաղաքավարության կանոններին եւ աշխարհիկության սկզբունքներին»,- ասված է փաստաթղթում:

Կաննը գտնվում է Նիսից կես ժամվա հեռավորության վրա, որտեղ հուլիսի 14-ին Անգլիական առափնյակում բեռնատարն ամբողջ ընթացքով մխրճվեց բազմության մեջ: Զոհվեց 84 մարդ, վիրավորվեց եւս շուրջ 200-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031