Բաժիններ՝

Ողբերգական ավտովթար Կոտայքի մարզում. կա զոհ և վիրավոր

Օգոստոսի 13-ին, ժամը 03.46-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

ccf2bc6c2b0b33e0e82f5be3362f37a2

Պարզվել է, որ VAZ 2106 մակնիշի 34OC895 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Հ. Թ., ծնվ. 1988թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին, ինչից ուղևոր Խ. Ֆ.-ը (ծնվ. 1982թ.) տեղում մահացել է, իսկ Հ.Թ.-ը՝ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը, ծանր մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Աբովյանի ԲԿ, այնուհետև տեղափոխել Երևան քաղաք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

976e94bce5f0ddcb524b9dcff969cb67

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Հրշեջ-փրկարարները դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս