Անչափահասը աղջիկը հարվածել է ոստիկանին ու դիմել փախուստի. «Փաստինֆո»
Մետաղյա առարկայով ոստիկանի գլխին հարվածած և շուրջ մեկ ամիս հետախուզման մեջ գտնվող անչափահաս աղջիկը նախօրեին հայտնաբերվել է:
Այսօր ավելի վաղ Ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որ 16-ամյա աղջիկը հայտնաբերվել է երեկ՝ Խորենացու փողոցում, նշելով նաև, որ նա հետախուզման մեջ էր գտնվում իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով:
«Փաստինֆո»-ի հարցմանն ի պատասխան՝ Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Նա որպես մեղադրյալ է ներգրավվելու ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով, որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողությանը հանձնելը և հայտարարվել հետախուզում:
Կայքի տեղեկություններով՝ պարզվում է, որ դեռևս հուլիսին աղջիկը ավագ եղբոր հետ վարորդների համար ավտոկայանատեղի են կազմակերպել, ինչը նկատել են Ոստիկանության աշխատակիցները և պահանջել դադարեցնել այդ գործունեությունը, սակայն քույր և եղբայր չեն հնազանդվել և հենց այդ ժամանակ էլ աղջիկը մետաղյա առարկայով հարվածել է ոստիկանի գլխին և դիմել փախուստի: