ԵԱՏՄ-ի տարածքում մուշտակների մակնշումը պարտադիր է

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) տարածքում հատուկ չիպերով մորթեղենի մակնշումը (RFID) օգոստոսի 12-ից դառնում է պարտադիր:

Ինչպես նշում է ՏԱՍՍ-ը, Ռուսաստանում մորթեղենի մակնշման ծրագիրը մեկնարկել է ապրիլի 1-ից եւ մինչեւ օգոստոսի 12-ը դրան մասնակցությունը եղել է կամավոր: Սակայն ԵԱՏՄ-ի բոլոր երկրներն ավարտել են բնական մորթուց արտադրանքի վրա թեթեւ արդյունաբերության ապրանքների մակնշման փորձնական ծրագրի մասին համաձայնագրի վավերացումը:

Այժմ Միության երկրներում բնական մորթուց չմակնշված հագուստի, հագուստի պարագաների եւ մորթեղենի ձեռքբերումը, պահումը, օգտագործումը, փոխադրումը եւ վաճառքն արգելվում են:

Մուշտակների մակնշումը փորձնական ծրագիր է ԵԱՏՄ-ում ապրանքների մակնշման միասնական համակարգի ստեղծման շրջանակներում:

Տեսանյութեր

Լրահոս