«Սասնա ծռերի» անդամ Սեդրակ Նազարյանին կալանավորեցին. նրան դատարան էին տեղափոխել պատգարակով
Երևանի Արաբկիր և Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ՝ «Սասնա ծռեր» խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանը կալանավորվել է։
Դատարանի այս որոշումը հրապարակվել է ուշ գիշերին՝ ժամը 03:35-ին։
Հիշեցնենք, որ Սեդրակ Նազարյանը կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորում էր ստացել և վիրահատության ենթարկվել:
Երեկ Սեդրակ Նազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀՔրեական օրենսգրքի 218-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պատանդ վերցնելը, 219-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը և 235-րդ հոդվածի 3-րդ մասով՝ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը։ Սեդրակ Նազարյանը հայտարարել է, որ մեղադրանքն իրեն պարզ չէ, հրաժարվել է ցուցմունք տալ ու հարցերին պատասխանել, քանի որ 12 օր ապօրինի զրկվել է ազատությունից և արտաքին աշխարհի հետ որևէ կապ չի ունեցել: